Posted in Ստուգատես

Չորրորդ դասարանցիների տարեվերջյան ստուգատես․ 2023

Գործնական աշխատանք

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ մայիս 10-հունիսի 10
Բոլոր առաջադրանքները սովորողն իր ցանկությամբ կարող է կատարել  ինչպես դպրոցում, այնպես էլ տանը կամ էլ իրեն հարամար որևէ  այլ վայրում։ Բոլոր առաջադրանքները տեղադրում է բլոգում՝ «Ելք» ստուգատես բաժնում։ Ավարտելուց հետո ուղարկում եք իմ էլ. հասցեին:

Առաջին փուլ:
Չափումներ, տեղից հեռացատկ։

Սովորողը բակում, մարզադահլիճում կամ իրեն հարմար այլ վայրում, կանգնում է  նախապես գծված  հորիզոնական գծի մոտ, ֆիքսում է ժամանակը՝ առաջադրանքի կատարման սկիզբը, հետո  բլոգում գրանցելու համար, նշում է իր կանգած սկզբնական տեղը, կատարում է տեղից հեռացատկ և նորից նշում է վերջնական կանգնած տեղը, այնուհետև, չափերիզով (կարող է չափել նաև ոտնաթաթով) չափում է սկզբնական  և վերջնական  կետերի հեռավորությունը, այն արտահայտում է սանտիմետրով, գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։

Անհրաժեշտ պարագաներ
Չափերիզ, համակարգիչ, hեռախոս, կավիճ( կամ հատակին կետը ֆիքսող որևէ իր)

Երկրորդ կանգառ։
Ուղղանկյունաիստ կամ  խորանարդ, մակերես

Սովորողը մենակ կամ դասընկերոջ օգնությամբ պատրաստում է թղթից  խորանարդ կամ ուղղանկյունաիստ` նախապես գծելով մարմնի փռվածքը, (պատրաստման համար կարող է օգտվել համացանցից ), բլոգում գրանցում է առաջադրանքի կատարման սկիզբը, այնուհետև սկոչի կամ սոսնձի օգնությամբ պատրաստում է խորանարդ կամ ուղղանկյունաիստ։ Հետո ընտրում է որևէ երկու նիստ,  չափում է այդ նիստերի երկարությունը, լայնությունը, հաշվում է այդ նիստերի մակերեսները։ Գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։
Այս աշխատանքը կարող է կատարել նաև համակարգչով, իրեն հարմար որևէ ծրագրով

Կատարում է եզրակացություն։
Իր ընտրած երկու նիստերի չափերը իմանալով միշտ է հնարավո՞ր  գտնել ուղղանկյունանիստի կամ խորանարդի մնացած  նիստերի մակերեսները, իսկ երբ է հնարավոր։

Անհրաժեշտ պարագաներ
Թուղթ, սոսինձ կամ սկոչ, մատիտ, քանոն, համակարգիչ, հեռախոս։

Երրորդ կանգառ։
Տվյալներ, պատկերումը աղյուսակի տեսքով, սյունակային դիագրամ

Սովորողը համակարգչային որևէ ծրագրով (word, paint, power pօint, …)  սյունակային դիագրամի և աղյուսակի  տեսքով պատկերում է իր մեկ օրվա անելիքները ․
օրվա քանի՞ ժամն է արթուն,
օրվա քանի՞ ժամն է խաղում բակում,
օրվա քանի՞ ժամն է աշխատում համակարգչով,
օրվա  քանի՞ ժամն է կարդում,
օրվա քանի՞ ժամն է  սպորտով զբաղվում,
օրա քանի՞ ժամն է օգտագործում իր  հեռախոսը,
հարցերի շարքը  սովորողն  իր ցանկությամբ կարող է համալրել։
Աշխատանքը պատկերում է աղյուսակի տեսքով, հետ սյունակային դիագրամի տսքով։

Կատարում եզրակացություն։
Օրինակ՝ մեկ օրվա ընթացքում  սովորողն  նշվածներից ամենաքիչը ինչո՞վ է զբաղվում։
Սովորողը հարցերի ցանկը կարող է համալրել։

Անհրաժեշտ պարագաներ
Հեռախոս, համակարգիչ։


Չորրորդ կանգառ։
Բանավոր հաշվարկման  եղանակներ։

Սովորողը մենակ կամ դասըներոջ օգնությամբ պատրաստում տեսանյութ կամ ռադիոնյութ, թե ինչ եղանակ (եղանակներ) գիտի բանավոր արագ հաշվելու համար։ Տեսանյութը տեղադրում է իր յութուբյան ալիքում, այնուհետև բլոգում՝ «Ելք ստուգատես» բաժնում։

Վերը նշված չորս աշխատանքները կատարելուց,  բլոգում հրապարակելուց հետո  սովորողը  համարվում է իր բաժին ստուգատեսի գործնական մասը  ավարտած: 

Posted in Ստուգատես

Ստուգատեսային ճամբար. չորրորդ կանգառ

Հարավային դպրոց-պարտեզի 4-րդ դասարանի սովորողները շարունակում են իրականացնել՝ Մաթեմատիկայի ստուգատես 2022 նախագծային աշխատանքը։

Ստուգատեսային չորրորդ կանգառը պահանջում էր՝

Չորրորդ կանգառ՝ հեծանիվ և լող: Սովորողները հաշվում են 1-ից սկսված, զույգ թվեր ասած սովորողները գնում են հեծանվավարության, կենտ թվովը՝ լողի։

Մոտենում է սեղանին: Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Նստում է հեծանիվը, օգնականը միացնում է վայրկենաչափը: Հեծանիվը քշում է 30-40 մետր՝ գնալ, վերադառնալ: Օգնականը գրանցում է ժամանակը: Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով:

Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Գնում է լողավազան, օգնականը միացնում է վայրկենաչափը: Լողում ՝ ․․՞․ մետր՝ գնալ, վերադառնալ: Օգնականը գրանցում է ժամանակը: Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով:

Ավարտ՝ 

Աշխատանքային ֆոտոշարք՝

Posted in Ստուգատես

Ստուգատեսային ճամբար․ երրորդ կանգառ

Կշեռք Jasm 180kg - Oscar Mobile

Հարավային դպրոց-պարտեզի 4-րդ դասարանի սովորողները շարունակում են իրականացնել՝ Մաթեմատիկայի ստուգատես 2022 նախագծային աշխատանքը։

Ստուգատեսային երրորդ կանգառը պահանջում էր՝

Երրորդ կանգառ՝ կշռում: Սովորողը մոտենում է սեղանին, գրանցում է առաջադրանքը սկսելու ժամանակը, միացնում է վայրկենաչափը: Կանգնում է կշեռքին և գրանցում իր զանգվածը: Հետո շալակում է դրված ուսապարկը և կշռվում ուսապարկով: Գրանցում է արդյունքը: Երկու կշռումների արդյունքներով որոշում և գրանցում է ուսապարկի զանգվածը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց:

Ավարտ՝ բլոգներում սովորողների կատարաշ աշխատանքը․

Իմ զանգվածը՝

Իմ զանգվածը ուսապարկով՝

Ուսապարկի զանգվածը՝

Ավարտ՝ 

Աշխատանքաին ֆոտոշարք՝

Posted in Ստուգատես

Ստուգատեսային ճամբար․Առաջին և երկրորդ կանգառներ

77e65b60-a644-45d6-9943-6f26ad8c1867Մայիսի 30-ից սկսվել է մաթեմատիկայի ստուգատես․ 2022 նախագծային աշխատանքը։  Նախագիծը՝ տե՛ս այստեղ :

Սկզբնական փուլում սովորողները իրենց բլոգներում բացեցին Մաթեմատիկայի ստուգատես բաժինը։

Փորձում ենք ստուգել մեր ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքների կայունությունը: Այսօր իրականացրեցինք առաջին և երկրորդ կանգառներին առնչվող հարցերը։ Պահանջվում էր․

Առաջին կանգառ՝ երկարության չափումներ, պարագծի հաշվում: Սովորողը մոտենում սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնց կողմերը հատվածներ են: Սովորողը գրանցում է, թե երբ է մոտեցել սեղանին, միացնում է վարյկենաչափը, պատահականորեն ընտրում է մի պատկեր և սկսում է կատարել չափումները: Իր ֆայլում գծում է ընտրած պատկերը, չափում և գրանցում է բոլոր կողմերի երկարաությունները և հաշվում ու գրանցում է պարագիծը: Հաջորդ պատկերը շրջանագծի կամ էլիպսի երկարության չափումն է: Սովորողը ձև է մտածում, չափում և գրանցում չափման արդյունքը: Ֆայլում գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց:

Երկրորդ կանգառ՝ չափումներ, մակերսի հաշվում: Սովորողը մոտենում է սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնք տարբեր ուղղանկյունների համադրումներ են: Նորից ֆայլում նշում է առաջադրանքը կատարելու սկիզբը, պատահականորեն ընտրում է պատկերը, կատարում է չափումներ և հաշվում ընտրած պատկերի մակերեսը: Ֆայլում գծում է պատկերը, գրանցում կատարված չափումները և հաշվարկները: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը, և երբ ավարտեց:

Ավարտ՝ 

Աշխատանքային ֆոտոշարք՝

Posted in Ստուգատես

Մաթեմատիկայի ստուգատես․ 2022 սովորողների ստուգատեսային աշխատանքները

4․1  դասարան

  1. Արուշանյան Վահան — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  2. Բալասանյան Կարինա — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  3. Բաղիրյան Ռաֆայել — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  4. Բաղդասարայան Գրիգոր — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  5. Գրիգորյան Վահագն — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  6. Դալլաքյան Արսեն — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  7. Դանիել Թումասի — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  8. Հակոբյան Արփինե — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  9. Խաչատրյան Արևիկ — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  10. Հովհաննիսյան Սեմ — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  11. Մաթևոսյան Միշա — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  12. էրիկ Մոսինյան — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  13. Մկրտումյան Անգելինա — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  14. Սարգսյան Արշակ -Մաթեմատիկայի ստուգատես․2022
  15. Սարգսյան Նարեկ — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  16. Վանյան Էրիկ — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  17. Գրիկուրովա Տաիսիա — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  18. Գրիգորյան Տիգրան — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  19. Հակոբյան Արսինե — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  20. Օրդուխանյան Լանա — Մաթեմատիկայի ստուգատես․2022

    4․2 դասարան

  1. Բալաբանյան Էլինա — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  2. Այդինյան Ստելլա — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  3. Հարությունյան Խորեն — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  4. Մխոյան Գայանե — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  5. Գրիգորյան Ալֆրեդ — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  6. Զադոյան Հայկ — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  7. Մանուկյան Սոնա — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  8. Զաքարյան Նարե — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  9. Արշալույսյան Աշոտ — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  10. Կարախանյան Աշոտ — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  11. Կարապետյան Նիկոլայ — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  12. Ղազարյան Րաֆֆի — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  13. Ռշտունի Էմանուել — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  14. Մկրչյան Ալիսա — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  15. Հակոբյան Ռոբերտ — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  16. Պողոսյան Գարիկ — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  17. Պետրոսյան Նարե — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  18. Սաղաթելյան Արման — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  19. Մարգարյան Արիանա — Մաթեմատիկայի ստուգատես․2022
  20. Սահակյան Ալեքս — Մաթեմատիկայի ստուգատես. 2022
  21. Միքայելյան Ռաֆայել  — Մաթեմատիկայի ստուգատես.2022
  22. Աֆինա Մկրտչյան — Մաթեմատիկայի ստուգատես. 2022
Posted in Ստուգատես

Մաթեմատիկայի ստուգատես. 2022

Գիտելիքների ստուգման կազմակերպման ուղեցույց

Մասնակիցներ՝ 4-րդ դասարաններ

Տևողությունը՝ Մայիսի 30 — հունիսի 10

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Նպատակը՝ սովորողների ուսումնական կարողությունների, մեդիահմտությունների գնահատում, ամփոփում, ձեռքբերումների, հաջողությունների գրանցում

Ստուգատեսի ընթացքը՝

Ստուգատեսը հարթակ է, որտեղ սովորողը դրսևորում է չորս տարվա ընթացքում ձեռք բերած կարողությունները մաթեմատիկայից: Ստուգատեսը իրականացվում է տարբեր բաժիննեում: Սովորողը ստուգատեսի գալիս է իր համակարգչով: Սովորողի բլոգում ներբեռնված է լինում ստուգատեսի ֆայլը:

Առաջին  և  երկրորդ  կանգառներ

Անհրաժեշտ պիտույքներ՝ քանոն, մետր, վարկենաչափ

Առաջին կանգառ՝ երկարության չափումներ, պարագծի հաշվում: Սովորողը մոտենում սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնց կողմերը հատվածներ են: Սովորողը գրանցում է, թե երբ է մոտեցել սեղանին, միացնում է վարյկենաչափը, պատահականորեն ընտրում է մի պատկեր և սկսում է կատարել չափումները: Իր ֆայլում գծում է ընտրած պատկերը, չափում և գրանցում է բոլոր կողմերի երկարաությունները և հաշվում ու գրանցում է պարագիծը: Հաջորդ պատկերը շրջանագծի կամ էլիպսի երկարության չափումն է: Սովորողը ձև է մտածում, չափում և գրանցում չափման արդյունքը: Ֆայլում գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց:

Երկրորդ կանգառ՝ չափումներ, մակերսի հաշվում: Սովորողը մոտենում է սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնք տարբեր ուղղանկյունների համադրումներ են: Նորից ֆայլում նշում է առաջադրանքը կատարելու սկիզբը, պատահականորեն ընտրում է պատկերը, կատարում է չափումներ և հաշվում ընտրած պատկերի մակերեսը: Ֆայլում գծում է պատկերը, գրանցում կատարված չափումները և հաշվարկները: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը, և երբ ավարտեց:

Ավարտ՝ իր բլոգում, մաթեմատիկա ստուգատես բաժնում ներկայացնում է կատարած աշխատանքը։

Ստուգատեսային ճամբար․ առաջին և երկրորդ կանգառներ ամփոփում․

Երրորդ կանգառ

Անհրաժեշտ պիտույքներ՝ կշեռք, ուսապարկ

Երրորդ կանգառ՝ կշռում: Սովորողը մոտենում է սեղանին, գրանցում է առաջադրանքը սկսելու ժամանակը, միացնում է վայրկենաչափը: Կանգնում է կշեռքին և գրանցում իր զանգվածը: Հետո շալակում է դրված ուսապարկը և կշռվում ուսապարկով: Գրանցում է արդյունքը: Երկու կշռումների արդյունքներով որոշում և գրանցում է ուսապարկի զանգվածը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց:

Ավարտ՝ իր բլոգում, մաթեմատիկա ստուգատես բաժնում ներկայացնում է կատարած աշխատանքը։

Ստուգատեսային ճամբար․ երրորդ կանգառ

Չորրորդ կանգառ

Անհրաժեշտ պիտույքներ՝ վարկենաչափ, հեծանիվ

Չորրորդ կանգառ՝ հեծանիվ և լող: Սովորողները հաշվում են 1-ից սկսված, զույգ թվեր ասած սովորողները գնում են հեծանվավարության, կենտ թվովը՝ լողի։

Մոտենում է սեղանին: Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Նստում է հեծանիվը, օգնականը միացնում է վայրկենաչափը: Հեծանիվը քշում է 30-40 մետր՝ գնալ, վերադառնալ: Օգնականը գրանցում է ժամանակը: Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով:

Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Գնում է լողավազան, օգնականը միացնում է վայրկենաչափը: Լողում ՝ ․․՞․ մետր՝ գնալ, վերադառնալ: Օգնականը գրանցում է ժամանակը: Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով:

Ավարտ՝ իր բլոգում, մաթեմատիկա ստուգատես բաժնում ներկայացնում է կատարած աշխատանքը։

Այս ամենը գրանցելուց հետո համարվում է իր բաժին ստուգատեսը ավարտած: Ֆայլը պահպանում է իր բլոգում։

Ստուգատեսային ճամբար․ Չորրորդ կանգառ

Posted in Ուսումնական նախագծեր, Ստուգատես

Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության ստուգատես

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  մայիսի 10-13

Մասնակիցներ՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոցների
1-5-րդ դասարանի մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբեր

Համակարգողներ՝ Գրետա Բակունց, Լուսինե Պետրոսյան Գ․

Նպատակը՝

Խմբերի հետ արված աշխատանքների ամփոփումն է, սովորողների ձեռքբերումների ներկայացումը՝

  • Համագործակցելու, խմբում աշխատելու կարողություններ (Իրար լսելու, իրարից սովորելու , իրար շարունակելու, իրար օգնելու)
  • Վերլուծական, քննադատական, արագ մտածելու, կողմնորոշվելու կարողությունների
  • Փորձի փոխանակում

Բովանդակությունը՝
Բանավոր համրանք
Ֆլեշմոբի խնդիրներ
Գլուխկոտրուկներ
Ռեբուսներ
Ռուբիկ կուբիկ
Խաղ լուցկու հատիկներով
Սեղանի խաղեր՝ մաթեմատիկա ամսագրից
Բանավոր մաթեմատիկական խաղեր

Կազմակերպումը՝

Կազմակերպվեն դպրոց-դպրոց/ դասարան-դասարան համագործակցային հանդիպումներ. առաջին-առաջին, երկրորդ-երկրորդ, երրորդ-երրորդ, 4-5-րդ։

Ընթացքը`

1-րդ դասարան
Վայրը՝ Արևելյան դպրոց
Օրը՝ 10․05․2022
ժամը՝ 11։55-12։40

2-րդ դասարան
Վայրը՝ Հարավային դպրոց
Օրը՝ 11․05․2022
ժամը՝ 11։55-12։40

3-րդ դասարան
Վայրը՝ Հյուսիսային դպրոց
Օրը՝ 12․05․2022
ժամը՝ 11։55-12։40

4-5-րդ դասարաններ
Վայրը՝ Արևմտյան դպրոց
Օրը՝ 13․05․2022
ժամը՝ 11։50-12։35

Արդյունքը՝

Արդյունքները կամփոփվեն կլոր-սեղաններով

Տեսաֆիլմի պատրաստում

Posted in Ստուգատես

Մաթեմատիկայի ստուգատես.2022

Գիտելիքների ստուգման կազմակերպման ուղեցույց

Մասնակիցներ՝ 4-րդ դասարաններ

Տևողությունը՝ 

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Նպատակը՝ սովորողների ուսումնական կարողությունների, մեդիահմտությունների գնահատում, ամփոփում, ձեռքբերումների, հաջողությունների գրանցում

Ստուգատեսի ընթացքը՝

Ստուգատեսը հարթակ է, որտեղ սովորողը դրսևորում է չորս տարվա ընթացքում ձեռք բերած կարողությունները մաթեմատիկայից: Ստուգատեսը իրականացվում է տարբեր բաժիննեում: Սովորողը ստուգատեսի գալիս է իր համակարգչով: Սովորողի բլոգում ներբեռնված է լինում ստուգատեսի ֆայլը:

Առաջին  և  երկրորդ  կանգառներ

Օրը՝

Անհրաժեշտ պիտույքներ՝ քանոն, մետր, վարկենաչափ

Առաջին կանգառ՝ երկարության չափումներ, պարագծի հաշվում: Սովորողը մոտենում սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնց կողմերը հատվածներ են: Սովորողը գրանցում է, թե երբ է մոտեցել սեղանին, միացնում է վարյկենաչափը, պատահականորեն ընտրում է մի պատկեր և սկսում է կատարել չափումները: Իր ֆայլում գծում է ընտրած պատկերը, չափում և գրանցում է բոլոր կողմերի երկարաությունները և հաշվում ու գրանցում է պարագիծը: Հաջորդ պատկերը շրջանագծի կամ էլիպսի երկարության չափումն է: Սովորողը ձև է մտածում, չափում և գրանցում չափման արդյունքը: Ֆայլում գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց:

Երկրորդ կանգառ՝ չափումներ, մակերսի հաշվում: Սովորողը մոտենում է սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնք տարբեր ուղղանկյունների համադրումներ են: Նորից ֆայլում նշում է առաջադրանքը կատարելու սկիզբը, պատահականորեն ընտրում է պատկերը, կատարում է չափումներ և հաշվում ընտրած պատկերի մակերեսը: Ֆայլում գծում է պատկերը, գրանցում կատարված չափումները և հաշվարկները: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը, և երբ ավարտեց:

Ավարտ՝ իր բլոգում, մաթեմատիկա ստուգատես բաժնում ներկայացնում է կատարած աշխատանքը։

Ստուգատեսային ճամբար․ առաջին և երկրորդ կանգառներ

Երրորդ կանգառ

Օրը՝ 

Անհրաժեշտ պիտույքներ՝ կշեռք, ուսապարկ

Երրորդ կանգառ՝ կշռում: Սովորողը մոտենում է սեղանին, գրանցում է առաջադրանքը սկսելու ժամանակը, միացնում է վայրկենաչափը: Կանգնում է կշեռքին և գրանցում իր զանգվածը: Հետո շալակում է դրված ուսապարկը և կշռվում ուսապարկով: Գրանցում է արդյունքը: Երկու կշռումների արդյունքներով որոշում և գրանցում է ուսապարկի զանգվածը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց:

Ավարտ՝ իր բլոգում, մաթեմատիկա ստուգատես բաժնում ներկայացնում է կատարած աշխատանքը։

Ստուգատեսային ճամբար․ երրորդ կանգառ

Չորրորդ կանգառ

Օրը՝ 

Անհրաժեշտ պիտույքներ՝ վարկենաչափ, հեծանիվ

Չորրորդ կանգառ՝ հեծանիվ և լող: Սովորողները հաշվում են 1-ից սկսված, զույգ թվեր ասած սովորողները գնում են հեծանվավարության, կենտ թվովը՝ լողի։

Մոտենում է սեղանին: Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Նստում է հեծանիվը, օգնականը միացնում է վայրկենաչափը: Հեծանիվը քշում է 30-40 մետր՝ գնալ, վերադառնալ: Օգնականը գրանցում է ժամանակը: Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով:

Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Գնում է լողավազան, օգնականը միացնում է վայրկենաչափը: Լողում ՝ ․․՞․ մետր՝ գնալ, վերադառնալ: Օգնականը գրանցում է ժամանակը: Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով:

Ավարտ՝ իր բլոգում, մաթեմատիկա ստուգատես բաժնում ներկայացնում է կատարած աշխատանքը։

Այս ամենը գրանցելուց հետո համարվում է իր բաժին ստուգատեսը ավարտած: Ֆայլը պահպանում է իր բլոգում։

Ստուգատեսային ճամբար․ Չորրորդ կանգառ

Posted in Հաշվետվություն, Ստուգատես

4-րդ դասարան մաթեմատիկայի ստուգատես. հաշվետվություն

Մաթեմատիկա առարկայի ստուգատես

4-րդ դասարան

Ժամկետը՝ հունիս 10 

Չորրորդ դասարանի սովորողների համար Ելքի ստուգատեսը հարթակ է, որտեղ սովորողը ներկայացնում է իր մաթեմատիկական հմտությունները։ 

  • Ստուգատեսը կազմակերպվում է առկա և հեռավար հարթակներում, ստուգատեսի ընթացքը, արդյունքներն արտացոլվում են սովորողի բլոգում, լուսաբանվում դպրոցի կայքում, բլոգում։ 
  • Սովորողը ստուգատեսին մասնակցում է իր համակարգչով:  
  • Սովորողն իր բլոգում ունի Ստուգատես վերնագրով բաժին: 

Շարունակել կարդալ “4-րդ դասարան մաթեմատիկայի ստուգատես. հաշվետվություն”