Posted in 4-րդ դասարան, Փաթեթներ

Կոտորակներ

1. Ամբողջը բաժանված է 50 հավասար մասերի: Կոտորակի տեսքով ներկայացրո՛ւ այդ մասերից 5-ը, 12-ը, 24-ը, 35-ը, 48-ը:

2. Ամբողջը բաժանված է 60 հավասար մասերի: Կոտորակի տեսքով ներկայացրո՛ւ այդ մասերից 1-ը, 12-ը, 24-ը, 35-ը, 48-ը:

3. Գտի՛ր նշված թվի մասը

• 35-ի 3/7 մասը

• 420-ի 5/6 մասը

• 180-ի 5/9 մասը

• 2000-ի 9/10 մասը

• 140-ի 5/7 մասը

• 100-ի 3/5 մասը

4. Հաշվի՛ր

• 415 կգ-ի 2/5 մասը

• 480 դրամի 5/6 մասը

• 18ժ-ի 2/3 մասը

• 320 լ-ի 6/8 մասը

• 510 մ2-ու 2/17 մասը

• 480 կմ-ի 5/16 մասը

5. Աննա գնել էր 800 գ կարագ: Տորթի համար օգտագործվեց այդ կարագի 3/5 մասը: Որքա՞ն կարագ օգտագործվեց տորթի համար:

6. Սոնան կարդացել է 126 էջանոց գրքի 5/6 մասը: Քանի՞ էջ է նա այդ գրքից կարդացել և քանի՞ էջ է մնացել կարդալու:
7. Ավտոմեքենան պետք է անցներ 180 կմ ճանապարհ: Ճանապարհի 2/3 մասն անցնելուց հետո քանի՞ կիլոմետր կմնա նրան դեռ անցնելու:
8. Ջրավազանում կար 800 լ ջուր: Այգին ջրելու համար պապիկն օգտագործեց այդ ջրի երեք քառորդ մասը: Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում:
9. 1 ժամում ծորակից լցվում է 600 լ տարողությամբ ջրավազանի ¼ մասը: Նույն ծորակից որքան ջուր ջրավազան կլցվի 2 ժամում:
10․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 5։

11․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 2։

12․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 25։

13․ Դպրոցի 165 աշակերտ պետք է մեկնի ճամփորդության: Ամենաքիչը քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ պատվիրել, եթե մեկ ավտոբուսը կարող է տեղափոխել 24 սովորողի:

14. Հաշվի՛ր

    • 30-ի 1/2   մասը
    • 164-ի 1/4 մասը
    • 3000-ի 1/100 մասը

15. Հաշվի՛ր

    • 420 դրամի 1/6 մասը
    • 360 լ-ի 1/12 մասը
    • 480 կմ-ի 1/16 մասը

16. Գտի՛ր այն թիվը, որի

    • 1/10 մասը 18 է
    • 1/6 մասը 20 է
    • 1/9 մասը 22 է

17. Արտահայտի՛ր նշված միավորներով

    • 1/25 մ =  մմ
    • 1/40 ց =  գ
    • 1/8 օր =  ժ

18. Գտի՛ր նշված թվի նշված մասը

    • 120-ի 5/6 մասը
    • 34-ի 1/2 մասը
    • 250 -ի 12/25 մասը
    • 144-ի 7/12 մասը
Posted in 4-րդ դասարան, Փաթեթներ

Գիտելիքների ստուգման թեստ 10

1․ Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 2 է, միավորը՝ 7, մնացած թվանշանները՝ 3։
1) 27337
2) 33327
3) 33372
4) 72323
2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորված  աճման  կարգով։
1) 256, 243, 474, 510
2) 124, 253, 254, 500
3) 417, 124, 63, 10
4) 147, 386, 457, 14
3. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 20-ով։
1) Կմեծանա 20-ով
2) Կմեծանա 10-ով
3) Կփոքրանա 10-ով
4) Կփոքրանա 20-ով
4․  97184 < 971*4 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ի՞նչ ամենամեծ   թվանշան կարող ենք   տեղադրել, որ անհավասարությունը ճիշտ լինի։
1)8
2)4
3)9
4)0
5․ Գտիր 24 թվի 3/8 մասը
1) 6
2) 16
4) 64
5) 9
6.  8 կգ 200 գ –ը արտահայտիր գրամներով
1) 8002գ
2) 8020գ
3) 8820գ
4) 8200գ
7. Գծագրում ներկված է պատկերի
Подпись отсутствует

1) 5/9 մասը
2) 4/9 մասը
4) 4/5 մասը
5) 4/12 մասը
8․ Քանի՞ գրամ է  է 3/10 կիլոգրամը։
1) 3
2) 18
3)100
4)300
9․ Նշիր ամենափոքր քառանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան:
1)1023
2)1234
3)1000
4)9876
10․ Գտի՛ր 9789 թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը:
1) 5
2) 0
4) 9
5) 89
11. Ըստ օրինաչափության՝ գտիր տրված հաջորդականության հաջորդ անդամը՝ 5,8,11,14,․․․
12.  Հաշվիր (3000 – 50 x 5) : 10 + 25 արտահայտության արժեքը:
13․AC  հատվածի երկարությունը 7 սմ է, CB հատվածը՝ 14 սմ : Գտիր  AB հատվածի երկարությունը:
Подпись отсутствует
14․ Գտիր  36 սմ պարագիծ ունեցող քառակուսու մակերեսը։
15․ Տուփում  կա 11 կանաչ, 5 դեղին և 8 կապույտ մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը  կապույտ է։
16. Սմբատն ու Կարենը միասին ունեն 4000 դրամ։  Որքա՞ն գումար ունի Կարենը, եթե Սմբատն ունի 600 դրամով  ավելի գումար, քան Կարենը։
17․ Երեք իրար հաջորդող բնական թվերի գումարը 309 է։ Որո՞նք են այդ թվերը։
Posted in 4-րդ դասարան, Փաթեթներ

Գիտելիքների ստուգման թեստ 9

1. Գրիր այն թիվը, որ հավասար է 9 հազարյակ 7 հարյուրյակ և 6 միավոր կարգային գումարելիների
գումարին:
1) 9760 2) 9076 3) 9670 4) 9706 5) 97760:
2. Որքանո՞վ կփոքրանա 73976 թիվը, եթե նրա գրության հարյուրավորը փոխարինենք 0-ով:
1) 9-ով 2) 90-ով 3) 999-ով 4) 99-ով 5) 900-ով:
3. Գումարիելիներից մեկը մեծացրել են 8-ով, իսկ մյուսը փոքրացրել են 3-ով: Արդյունքում գումարը
1) կմեծանա 11-ով 2) կփոքրանա 11-ով 3) կմեծանա 5-ով
4) կփոքրանա 5-ով 5) կմնա նույնը:

4. Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակի համար արժի 4 եվրո, երեխայի տոմսը 1 եվրոյով ավելի էժան
է: Քանի՞ եվրո պետք է վճարի հայրը իր երկու երեխաների հետ կենդանաբանական այգի մտնելու համար:
1) 5 2) 6 3) 12 4) 7 4) 10:
5. Ընտրիր այն թվանշանը, որը 5075<50*5 գրության մեջ «*» -ի փոխարեն տեղադրելով
անհավասարությունը ճիշտ լինի:
1) 8 2) 0 3) 5 4) 4 5) 6
6. Ընտրիր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են աճման կարգով:
1) 4626, 5319, 78427, 62436
2) 78427, 62436, 5319, 4626
3) 78427, 62436, 4626, 5319
4) 4626, 5319, 62436, 78427
5) 40346, 39999, 39998, 29999
7. 1/10 ժամը րոպեներով արտահայտած կլինի
1) 12 2) 6 3) 20 4) 30 5) 4:
8. 5տ 3ց 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
1) 3550 2) 5530 3) 5035 4) 5553
5) 5350:

9. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորը փոքր է միավորից:
1) 26 2) 18 3) 9 4) 30 5) 36:
11. 904 և 14 թվերի տարբերությունը փոքրացրու 10 անգամ:

12. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամից
սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկին գումարած 1: Գրեք այդ
հաջորդականության չորրորդ անդամը:
13. 39-ի և 6-ի արտադրալից հանիր 105-ի և 3-ի քանորդը:

14. AC հատվածի երկարությունը 6սմ 7մմ է, BC հատվածինը՝ 8 սմ 4 մմ: Գտիր AB հատվածի
երկարությունը միլիմետրերով:
15. Հաշվիր 3900+( 2100:3-12×50)
արտահայտության արժեքը:
16. Ուղղանկյան մի կողմը 6սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կրկնակին է: Գտիր այն քառակուսու կողմը, որի
պարագիծը հավասար է այդ ուղղանկյան պարագծին:
17. Պաղպաղակն արժի 300 դրամ: Արան այդպիսի 8 պաղապաղակ գնեց և վճարեց 5000 դրամ: Վաճառողը
որքա՞ն պետք է վերադարձնի:

Posted in 4-րդ դասարան, Փաթեթներ

Գիտելիքների ստուգման թեստ 8

1. Հինգ հազար յոթանասունվեց թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0:
միավորների
տասնավորների
հարյուրավորների
հազարավորների
ոչ մի կարգում
2. Նշիր ամենամեծ եռանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան
999
199
789
987
989
3. Գումարելիներից մեկը մեծացրել են 5-ով, իսկ մյուսը մեծացրել են 7-ով: Արդյունքում գումարը
կմեծանա 2-ով
կփոքրանա 2-ով
կմեծանա 12-ով
կփոքրանա 12-ով
կմնա նույնը
4. Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք ուտում շաբաթվա ընթացքում:
7
18
21
28
37
5. 4075 > 40*5 գրության մեջ «*» -ի փոխարեն ամենամեծը ի՞նչ թվանշան կարող ենք գրել, որ անհավասարությունը ճիշտ լինի:
8
0
5
4
6
6․ 48-թվի   5/8  մասը կլինի
6
24
30
20
40
7․  3/5 ժամը րոպեներով արտահայտած կլինի
12
50
24
60
36
8․ 2տ 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
2500
2005
2055
2050
2000
9.  44սմ պարագիծ ունեցող քառակուսու կողմի երկարությունը կլինի
10
22
11
5
12
10․ Գծագրում ներկված է պատկերի
Подпись отсутствует

5/9 մասը
4/9 մասը
4/5 մասը
4/10 մասը
4/12 մասը
11. Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի տարբերությունը:
12. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 3 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկից հանած 1: Գրեք այդ հաջորդականության չորրորդ անդամը:
13․ 24-ի և 7-ի արտադրալից հանիր 98-ի և 2-ի քանորդը:
14․ AB հատվածի   երկարությունը 27 սմ է,  AC հատվածը՝ 8 սմ 4 մմ: Գտիր  CB   հատվածի   երկարությունը:
Подпись отсутствует
15. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորը մեծ է միավորից:
16. Ուղղանկյան մի կողմը 24սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կեսին է հավասար: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը:
17. Մեկ սպիտակ և մեկ սև խոզերի զանգվածը միասին 320 կիլոգրամ է: Սև խոզը 32 կիլոգրամով ծանր է սպիտակ խոզից: Ինչքա՞ն է կշռում սպիտակ խոզը:
Posted in 4-րդ դասարան

Գիտելիքների ստուգման թեստ 7

1․ Քանի՞ կարգային միավոր կա 42768 թվի հարյուրակների կարգում։
427
7
42
700
2․ Երկու թվերի գումարը 45-ով մեծ է առաջին թվից։ Ո՞րն է երկրորդ թիվը։
45
90
1
0
3․ Որքանո՞վ կփոքրանա թիվը, եթե նրա գրության հազարյակների կարգում գրված 5 թվանշանը փոխարինվի 1-ով։
4-ով
40-ով
400-ով
4000-ով
4․ Նշված թվանշաններից ո՞րը պետք է տեղադրել աստղանիշի փոխարեն՝ անհավասարություն ստանալու համար․  208/ 5*7 > 208/558
4
5
7
6
5․ Ո՞ր շարքի կոտորակներն են դասավորված աճման կարգով։
5/12, 5/13, 5/18, 5/20, 5/25
5/12, 5/10, 5/8, 5/7, 5/5
5/9, 5/9, 5/9, 5/9, 5/9
5/8, 5/9, 5/9, 5/10, 5/8
6․ 4կմ 32մ-ն արտահայտի՛ր մետրերով
4032մ
432մ
72մ
232մ
7․ Գտի՛ր անհայտ բաղադրիչը․ 440x * = 880
440
38720
1320
2
8․ Գտի՛ր 7668-ը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը։
68
668
8
2
9․ Քանի՞ վայրկյան է 3/5 րոպեն։
30վ
100վ
60վ
36վ
10․ Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնությունը 15սմ է, իսկ երկարությունը 2 անգամ մեծ է լայնությունից։
11․ Գտի՛ր ամենամեծ եռանիշ ու ամենամեծ քառանիշ թվերի գումարից 2-ով մեծ թիվ։
12․ Դի՛ր փակագծեր այնպես, որ ստանաս ճիշտ հավասարություն։  10x52x53-51×53-530=0
13. Սոնայի մտապահած թվի և 5-ի արտադրյալը 25-ով փոքր է 175-ից։ Ո՞ր թիվն է մտապահել Սոնան։
14․ Գերանը պետք է սղոցելով բաժանել 10 մասի։ Յուրաքանչյուր տեղից սղոցումը տևում է 4 րոպե։ Քանի՞ րոպեում կավարտվի ամբողջ աշխատանքը։
15․ Անին առաջին 5 օրվա ընթացքում 120 էջանոց գրքից կարդաց օրական 12 էջ, իսկ մնացած օրերի ընթացքում՝ օրական 10 էջ։ Նա քանի՞ օրում կարդաց այդ գիրքը։
16․ Երու թվերի գումարը 1240 է, իսկ տարբերությունը՝ 120։ Որո՞նք են այդ թվերը։
17․ Բեռնատարը 400կմ ճանապարհի առաջին 120կմ-ն անցավ 60կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 70կմ/ժ արագությամբ։ Բեռնատարը քանի՞ ժամում անցավ այդ ճանապարհը։
Posted in 4-րդ դասարան

Գիտելիքների ստուգման թեստ 6

1․ Գտի´ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է երկու հազար երեսունչորս թվին:
2304
2043
2034
2403
2․ Ընտրի´ր այն թիվը, որը 840-ից մեծ է 14-ով:
60
11760
826
854
3․ Քանի՞ հարյուրյակ կա 3614 թվի մեջ:
3
6
61
36
4․ Ընտրի´ր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով.  7*8, 743, *82:
6
7
8
9
5․ Ընտրի´ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 3կմ 756մ > 3կմ  *56մ
9
8
7
6
6. Ընտրի´ր այն պատասխանը, որն արտահայտում է 2ժ 12 րոպեն րոպեներով:
72ր
212ր
132ր
24ր
7․ Քառակուսու պարագիծը 224 սմ է:Գտի´ր քառակուսու կողմի երկարությունը:
24սմ
56սմ
112սմ
896սմ
8․ Նշի´ր այն գծապատկերը, որի  2/8  մասը ներկված է:  
Подпись отсутствует

1
2
3
4
9․ Ո՞ր դատողությունն է սխալ:
1) Երկու կենտ թվերի գումարը զույգ է:
2) Երկու զույգ թվերի գումարը զույգ է:
3) Զույգ թվի և կենտ թվի գումարը զույգ է:
4) Կենտ թվին նախորդող թիվը զույգ է:
10․ Կտրեցին 18մետր երկարությամբ մետաղալարի 1/6 մասը: Քանի՞ մետր մետաղալար  մնաց:
1) 108մ
2) 15մ
3) 12մ
4) 3մ
11․ Տրամագրի միջոցով տրված են  աշակերտների քանակը ըստ դասարանների: Օգտվելով տրամագրում բերված տվյալներից` հաշվի´ր, ամենաշատ և ամենաքիչ           աշակերտ ունեցող դասարանների աշակերտների թվաքանակի տարբերությունը:
Подпись отсутствует
12․ Հաշվի´ր 7, 2, 0, 4 թվանշաններով գրվող ամենամեծ և ամենափոքր թվերի տարբերությունը (միևնույն թվի գրության մեջ ոչ մի թվանշան չպետք է կրկնվի):
13․ Դի´ր թվաբանական գործողության նշանները ( +, -, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը:          260 * 260  * 120= 400
14․ Հաշվի´ր (2544 − 32 · 15) − 5050 : 25 արտահայտության արժեքը:
15․ Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ: 1, 4, 5, 9, 14,  ………:
16․ Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 210 մ է, իսկ լայնությունը կազմում է երկարության 5/7 մասը:  Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:
17․ 480կմ հեռավորության վրա գտնվող երկու քաղաքներից միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա և հանդիպեցին 3 ժամ հետո: Առաջինը գնում  էր 60կմ/ժ արագությամբ: Որոշի´ր երկրորդ մեքենայի արագությունը:
18․ Լրացուցիչ։  Անին հաշվեց երեք թվերի գումարը, այնուհետև նույն թվանշանները փոխարինեց նույն գույնի շրջաններով, տե’ս նկարը: Նշի’ր Անիի ստացած գումարը:
Подпись отсутствует
19․ Լրացուցիչ։ Երկու թվերի գումարը 111 է: Գումարելիներից մեկը 2 անգամ մեծ է մյուսից: Որո՞նք են այդ թվերը:
20․ Լրացուցիչ։ Վարդանը 4 գրիչի և 5 մատիտի համար վճարել է 390 դրամ: Արեգը 2 գրիչի և 2 մատիտի համար` 180 դրամ: Ի՞նչ արժեն մատիտը և գրիչը:
Posted in 4-րդ դասարան

Գիտելիքների ստուգման թեստ 5

1․ Գտի´ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է վեց հազար հինգ հարյուր չորս թվին:
6054
6504
6405
6045
2․ Ընտրի´ր այն թիվը, որը 680-ից փոքր է 17-ով:
11560
697
663
40
3․ Քանի՞ տասնյակ կա  826 թվի մեջ:
8
2
26
82
4․ Ընտրի´ր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով.  5*8, 538, *35:
4
6
7
8
5․ Ընտրի´ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 3կգ 51գ < 3կգ  *1գ:
3
4
5
6
6․ Ընտրի´ր այն պատասխանը, որն արտահայտում է 3օր 12 ժամը ժամերով։
312
36
84
212
7․ Քառակուսու պարագիծը 144 սմ է:Գտի´ր քառակուսու կողմի երկարությունը:
36 սմ
72 սմ
288 սմ
576 սմ
8․ Նշի´ր այն գծապատկերը, որի  1/6  մասը ներկված է:  
Անխորագիր պատկեր

1
2
3
4
9․ Ո՞ր դատողությունն է սխալ
Գումարելին մեծացնելիս գումարը մեծանում է
Նվազելին մեծացնելիս տարբերությունը մեծանում է
320-ից փոքր թիվը փոքր է նաև 300-ից
399 թիվը փոքր է 401-ից
10․ Կտրեցին 15 մետր երկարությամբ ժապավենի 1/5 մասը: Քանի՞ մետր ժապավեն մնաց:
12մ
75մ
11․ Տրամագրի միջոցով տրված է ընտանիքի անդամների տարիքը: Օգտվելով տրամագրում բերված տվյալներից՝ հաշվի´ր, պապիկի և տղայի  տարիքային տարբերությունը:
Անխորագիր պատկեր
12․ Հաշվի´ր ամենամեծ քառանիշ թվի և ամենափոքր եռանիշ թվերի տարբերությունը։
13․ Դի´ր թվաբանական գործողության նշանները ( +, -, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը:            45 * 9 * 85= 90
14․ Հաշվի´ր 15 · (200 − 357 : 7) − 12480 : (5 · 6) արտահայտության արժեքը:
15․ Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ:218, 318, 518, 818, …:
16․ Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 220մ է, որը 40սմ-ով մեծ է լայնությունից: Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:
17․ Երկու վայրերից, որոնց միջև եղած հեռավորությունը 456 կմ է, միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին երկու ավտոմեքենա, նրանցից մեկի արագությունը 72 կմ/ժ էր: Ի՞նչ արագությամբ էր շարժվում երկրորդ ավտոմեքենան, եթե ավտոմեքենաները հանդիպեցին շարժվելուց 3 ժամ հետո
Posted in 4-րդ դասարան

Գիտելիքների ստուգման թեստ 4

1․ Ո՞ր թիվն է համապատասխանում 6հազ․ + 5տ․ +2մ․ կարգային գումարելիների գումարին։
6502
652
6052
6520
2․ Որքա՞ն է այն երկնիշ թվերի քանակը, որոնց գրության մեջ կա 2 թվանշանը։
10
18
19
20
3․ Երեք թվերի գումարը 240 է։ Առաջին թիվը 120 է։ Որքա՞ն է մյուս երկու թվերի գումարը։
60
360
120
80
4․ Նշված թվանշաններից ո՞րը պետք է տեղադրել աստղանիշի փոխարեն, որպեսզի տրված թվերը դասավորված լինեն աճման կարգով։ 45352, 45*52, 45852
1
3
4
9
5․ Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 5-ին։
45, 1230, 2465, 4180, 42321
60, 245, 870, 355, 9870, 10000
10, 100, 280, 456, 9875
90, 545, 320, 4186, 5242
6․ Աշոտը գնդակ գնելու համար օգտագործեց իր ունեցած 1500 դրամի 2/5 մասը։ Որքա՞ն դրամ մնաց Աշոտի մոտ գնդակ գնելուց հետո։
300 դրամ
600 դրամ
900 դրամ
1200 դրամ
7․ 3տ2ց5կգ -ն արտահայտի՛ր կիլոգրամներով։
3250կգ
325կգ
3205կգ
3025կգ
8․ Գտի՛ր անհայտ բաղադրիչը․ 880։*=220
660
4
1100
193600
9. Գտի՛ր 76068-ը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը։
68
6068
8
32
10․ Հաշվի՛ր 40-40:(4:2)+50×2 արտահայտության արժեքը։
100
135
140
120
11․ 360 սմ պարագծով քառանկյան երեք կողմերն իրար հավասար են, իսկ չորրորդ կողմը 120սմ է։ Որքա՞ն է այդ քառանկյան հավասար կողմերից յուրաքանչյուրի երկարությունը։
12․ Սոնայի մտապահած թվի և 5-ի քանորդը 40-ով փոքր է 120-ից։ Ո՞ր թիվն է մտապահել Սոնան։
13․ Գտի՛ր այն թիվը, որը 7-ի բաժանելիս քանորդում ստացվում է 8, իսկ մնացորդում՝ 6։
14․ Գտի՛ր 50-ից մեծ այն երկնիշ թիվը, որը պատիկ է 5-ին, և որի թվանշանների գումարը 8 է:
15․ Աշոտը 2 գրիչ, 2 մատիտի և 3 տետրի համար վճարեց 410դրամ։ Կարենը 2 գրիչի, 2 մատիտի և 2 տետրի համար վճարեց 340դրամ։ Սոնան որքա՞ն պետք է վճարի 3 տետրի համար։
16․ Դպրոցի դահլիճում նստարաները տեղադրված են 3 շարքով։ Յուրաքանչյուր շարքում տեղադրված է 7 նստարան։ Պարզի՛ր, թե քանի տեղանոց նստարաններ են՝ իմանալով, որ դահլիճում կա 168 նստատեղ։
17․ Երկու կից հողամասերից մեկի մակերեսը 3 անգամ մեծ է մյուսի մակերեսից։ Հաշվի՛ր յուրաքանչյուր հողամասի մակերեսը՝ իմանալով, որ դրանք միասին 2400մ^2 են։