Posted in Գյուղական ճամբար

Ճամբարային երրորդ օրվա ամփոփում

Ճամբարային երրորդ օրը սկսեցինք մարմնամարզությամբ: Այնուհետև գնացինք մասնակցելու լավաշթխիկի ծեսին: Հյուրընկալող ընտանիքները ոգևորված մասնակցում էին ծեսին. մեկը բերում էր ալյուրը, մյուսը՝ յուղը, ձուն…  Մինչ մեր գնալը թոնիրն ու խմորն արդեն պատրաստել էին, իսկ մենք մասնակցեցինք գունդ անելու, բացելու, թխելու ընթացքին:

Թխիկից հետո համտեսեցինք համեղ լավաշը՝ պանիրով, և անակնկալ գաթան: Օրվա ընթացքում նաև ճամբարական Հայկը անցկացրեց ռուբիկ կուբիկի փոքրիկ վարպետության դաս: Օրը ավարտեցինք երեկոյան ֆուտբոլային հանդիպմամբ գյուղիֆուտբոլի դաշտում, որը ինքներս մաքրել և պատրաստել էինք խաղի համար և «գառ ջոկելու» երեկոյան ծեսով:

Թողնել մեկնաբանություն