Posted in Ծրագիր

Գնահատում

Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է 10 միավորանոց համակարգով: Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է փոխել գնահատականը: Մաթեմատիկա դասընթացի առարկայական ծրագրով նախատեսված թեմաների ուսուցումն ու յուրացումը կազմակերպվում է դասարանում և յուրաքանչյուր դասաժամի ընթացքում սովորողը հնարավորություն ունի առաջարկվող առաջադրանքներից հավաքել միավորներ, որոնք վերջում վերածվում են գնահատականի: Սովորողը դասապրոցեսի ընթացքում ստանում է միավորներ, ընդ որում և՛ բանավոր հարցումից, և՛ հանձնարարված նախագծային աշխատանքից:  Յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունի խորացնել իր գիտելիքները մաթեմատիկայից՝  իր ցանկությամբ ընտրելով լրացուցիչ հանձնարարությունների փաթեթ, որի առաջադրանքները նա կատարում է տանը: Տանը կատարվող աշխատանքի համար սովորողը չի գնահատվում (թվանշանով չի գնահատվում ), սովորողն իր  կատարած աշխատանքը ուղարկում է դասավանդողի էլեկտրոնային հասցեին, դասավանդողը ստուգում է այն, իսկ աշխատանքի քննարկումը կատարվում է թե՛ առցանց, և թե՛ նախապես նշանակված խորհրդատվության ժամերին: Սովորողը անբավարար գնահատական է ստանում, եթե չի կատարում նախագծային աշխատանքները և մինչև կիսամյակի ավարտը հնարավորություն ունի շտկելու այն: Սովորողի ուսումնակն շրջանի գնահատականը ձևավորվում է ըստ կատարած աշխատանքի որակական հատկանիշների, իսկ տարեկան ամփոփ գնահատականը նշանակվում է հաշվի առնելով ուսումնական չորս շրջանները: