Posted in Մաթեմատիկա, Առցանց ուսուցում, Ընդհանուր

Լրացուցիչ աշխատանք

  1.  Հաշվիր քառակուսու մակերեսը՝ գիտենալով, որ պարագիծը 32սմ է:
  2. Հաշվիր  250:5+231*5 արտահայտության արժեքը:
  3. Երկու փաթեթում կա ընդամենը 250մ լար:Քանի՞ մետր է երկրորդ փաթեթի երկարությունը, եթե առաջին փաթեթը 10մ-ով կարճ է երկրորդից:
  4. Զբոսաշրջիկը երկրորդ օրն անցել է 124կմ ճանապարհ, որը 2 անգամ ավելի է առաջին օրվա անցած ճանապարհից: Որքա՞ն ճանապարհ է անցել նա երկու օրում:
  5. Ուղղանկյան լայնությունը 6սմ է, իսկ մակերեսը 48սմ² : Հաշվիր այդ ուղղանկյան պարագիծը:
Posted in Առցանց ուսուցում

Լրացուցիչ հանձնարարություն. սեպտեմբերի 3

Առաջադրանք.

  1. Երկու գումարելիներից մեկը մեծացրին13 -ով: Որքանո՞վ մեծացավ գումարը:
  2. Հաշվել արտահայտության արժեքը.ա) 250:250+3* (570-570)+8* (272-271)
    բ)   23 *(4000+20*50)
    գ)  (880-432)* (27-27)* (348-116)
  3. Հայկը ձմերուկի համար վճարեց 2440 դրամ, իսկ սեխի համար՝ 2 անգամ պակաս: Հայկը որքա՞ն է վճարել այդ գնումների համար:
  1. Հայկն ուներ 1460 դրամ: Նա այդ դրամի կեսը վճարեց գնդակի համար , իսկ մյուս կեսը տվեց Արամին: Հայկը որքա՞ն դրամ տվեց Արամին:
  1. Դիր փակագծեր այնպես, որ ստանաս հավասարություն:
    ա) 80-60-40:20=79         բ ) 80-60-40:20=22

գ) 80:40-20+20=24           դ) 80:40-20+20=2

Posted in Առցանց ուսուցում, Ընդհանուր

Լրացուցիչ առաջադրանք.Սեպտեմբերի 2

Առաջադրանք.

Նպատակը` անցած նյութի կրկնություն, տիպային խնդիրների լուծման օրինակներով:

1) Մեքենան անցավ 140 կմ, իսկ մոտոցիկլավարը նույն ժամանակում անցավ 50 կմ-ով պակաս: Քանի՞ կմ անցավ մոտոցիկլավարը:

2) Հեծանվորդն անցավ 140 կմ, իսկ ավտոբուսը նույն ժամանակում անցավ 60 կմ-ով ավելի: Քանի՞ կմ անցավ ավտոբուսը:

3) Գուրգենն ունի 300 դրամ, իսկ Արմենը՝ 20 դրամով քիչ: Որքա՞ն փող ունեն երկու տղաները միասին:

4) Մոտոցիկլավարը առաջին օրը անցավ 130 կմ, երկրորդ օրը՝ 80 կմ, իսկ երրորդ օրը նա անցավ առաջին և երկրորդ օրերում անցած ճանապարհից 7 կմ-ով ավելի: Քանի՞ կմ նա անցավ երրորդ օրը:

5) 800 դրամով կարելի է գնել 4մ գործվածք: Այդ նույն գործվածքից 6մ գնելու համար որքան պետք է վճարել:

6)Ուղղանկյան կողմերից մեկը մյուսից 2 անգամ մեծ է: Հաշվիր այդ ուղղանկյան մակերեսը, եթե փոքր կողմը 15 սմ է:

Posted in Առցանց ուսուցում

Առցանց ուսուցում

                 Սեպտեմբերի 1-15. նախագիծ

4-րդ դասարան

Առաջադրանքների միջոցով ծանոթացում սովորողների հետ
  • Թվաբանական գործողություններ. բազմապատկում և բաժանում

  • Երկրաչափական պատկերներ և հասկացություններ
  • Չափումներ և չափման միավորներ
  • Տեքստային խնդիրներ

Առաջադրանքներ.

1.Գրի՛ր  այն  թվերը,  որոնք  պարունակում  են՝               

ա) 5հ.  6տ.  9մ. =

     4հ. 1տ. 0մ.=

բ)Թիվը  ներկայացրու՛   կարգային  գումարելիների  գումարի  տեսքով.

   567 =

2.Գտի՛ր  անհայտ    բաղադրիչը.                  

    {   } + 127 = 400                                                  {   }  — 348 = 516

3.Գրի՛ր  սյունակով  և հաշվի՛ր.                 

  527 + 148                          951 – 347

  344 + 479                          841 – 352

4.Համեմատի՛ր.  ( > , < , = )                   

  278 * 342        462 * 402

  954 * 938

5.Հաշվի՛ր  արտահայտության   արժեքը.  

   6 . 9  + 35 :  5 =

6.ա)Հռոմեական  թվանշանները   ներկայացրո՛ւ    թվերի  տեսքով. 

XVIII =

XXXI =

բ) Թվերը գրի՛ր հռոմեական թվագրությամբ.

47  =

24  =

գ)Գրի՛ր հին հայկական թվագրությամբ:

 15 –

27 –

  1. Լուծի՛ր խնդիրը.

Այգում առաջին օրը տնկեցին 212 ծառ,  իսկ երկրորդօրը՝  28-ով պակաս:  Ընդամենը քանի՞ ծառ տնկեցին այդ երկու  օրում:

8.Ճշմարիտ  դատողությունների համարները շրջագծի՛ր , իսկ ոչ ճշմարիտը ջնջի՛ր  (X) :

ա) Թվին  0 գումարելիս ստանում են նույն թիվը:

բ) Երկու հավասար թվերի տարբերությունը  0 է:

գ) Երկու հավասար թվերի տարբերությունը   1  է:

9.Ուղղանկյան մի կողմը 80 սմ է, իսկ մյուսը՝ 2 սմ-ով ավելի: Որքա՞ն է ուղղանկյան մեծ կողմի երկարությունը:

10.Լիլիթն առաջին օրը կարդաց 30 էջ, իսկ երկրորդ օրը՝ 3 էջով պակաս: Քանի՞ էջ կարդաց Լիլիթը երկրորդ օրը:

11. Խանութում 90 դեղձերը տեղավորված են արկղերում՝ 30-ական դեղձ յուրաքանչյուր արկղում: Քանի՞ արկղ պահանջվեց:

12. 3 փաթեթներում կա 30 մ գործվածք: Պարզիր, թե քանի՞ փաթեթ է պետք 70 մ գործվածք ստանալու համար:

13. Առաջին թիվը 60-ն է, իսկ երկրորդը առաջինից մեծ է 7-ով: Գտիր երկու թվերի գումարը:
14. Մարիամը 40 դրամ վճարեց մատիտի համար, 70 դրամով ավելի` գրիչի համար, և 100 դրամ վճարեց տետրի համար: Ընդամենը քանի՞ դրամ վճարեց Մարիամը:
15. Հետիոտնը, հեծանվորդը և մարդատար մեքենան անցան որոշակի ճանապարհներ: Հեծանվորդն անցավ 8 կմ, հետիոտնը` հեծանվորդից 2 անգամ քիչ, մեքենան՝ հետիոտնից 110 կմ-ով շատ: Քանի՞ կմ անցան հետիոտնը և մեքենան: