Posted in Հոդվածներ

Մաթեմատիկական քայլերով դեպի իրական մանկավարժություն

Ես Լյովա Սարգսյանն եմ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատում եմ 2020 թվականից՝  որպես մաթեմատիկայի դասավանդող՝ Հարավային դպրոց-պարտեզում և 2021-2022 նաև Արևելյան դպրոց-պարտեզում՝ ընտրությամբ գործունեության դասավանդող: Կրթահամալիր մուտքը սկսվեց քառօրյա վերապատրաստման շրջանով։ Բլոգի ստեղծումից մինչև կրթահամալիրի ամեն անկյունի ծանոթացում և նոր բացահայտումներով շրջափուլը անցավ չափազանց հետաքրքիր։ Որին հաջորդեց կամավորական շրջանը, որտեղ էլ, որ վերապատրաստման ժամանակ ստացածս գիտելիքները, հմտությունները և ամբողջ փորձառությունս արդեն կիրառեցի դասավանդման ոլորտում։
Համավարակով պայմանավորված կրթահամալիրը անցել էր հեռավար ուսուցման։ Դրանով էլ պայմանավորված նոր մարտահրավերներ և նոր մեթոդիկայի կիառում էր անհրաժեշտ իրավիճակից պատվով դուրս գալու և ուսման որակի պահպանման ինչպես նաև էլ ավելի կատարելագործելու համար։
Յուրաքանչյուր շաբաթվա համար,ներկայացնելով անհատական աշխատաժամանակը, կազմակերպվում էր սովորողի կրթությունը ըստ օրակարագի։
Սովորողների հետ գործունեության լուսաբանումը կատարվում է Կոտորակ TV-ի միջոցով, որի շրջանակներում սովորողները ներկայացնում են հետազոտական աշխատանքներ, հետարքիր և անհատական վերլուծություններ։
Այժմ անդրադառնանք ուսումնական ճամփորդություններին, որոնք մեծ նշանակութուն ունեն սովորողների դասապրոցեսի կազմակերպման և ճանաչողական գիտելիքների զարգացման և ձեռքբերման կարևոր գործում։
Ուղևորությունները կրթահամալիրում լի են բազմաթիվ դրական էմոցիաներով և մշակութային տեղեկատվությամբ։ Ճամփորդությունները կատարում են այն նույն գործառույթները, ինչ-որ դասերը․ուսուցանող, դաստիարակող և զարգացնող։ Ինչպես նաև լավ հնարավորություն են ընձեռում հասկանալու՝ սովորողների նախասիրությունները արդեն կրթահամալիրի շրջանականերից դուրս։
Ստորև ներկայացնում եմ մի քանի ուղղություններ մեր ճամփորդական կյանքից․

Ճամփորդություն Խոր Վիրապ, Տափի ամրոց

Սեպտեմբերի 19-ին հավաքվեցինք Հարավային դպրոցի մոտ և ուղևորվեցինք դեպի Խոր Վիրապ: Եղանք Խոր Վիրապի վանքում, հիացանք այնտեղից բացվող գեղեցիկ բնապատկերով, ծանոթացանք Խոր Վիրապի պատմությանը և մեր իսկ աչքերով տեսանք այն հորը, որի մեջ 14 տարի շարունակ ապրել էր Գրիգոր Լուսավորիչը: Այնուհետև նախաճաշեցինք և սկսեցինք մեր աշնանային էտյուդները Խոր վիրապի չքնաղագեղ բնության գրկում: Երեխաներից յուրաքանչյուրը յուրովի պատկերեց իր տպավորություններն ու զգացմունքները պատմական տարածքի շնչով ոգևորված: Էտյուդները ավարտին հասցնելուց հետո ուղևորվեցինք դեպի Տափի ամրոց: Ճանապարհը դժվարին էր և խորդուբորդ, բայց երեխաների հետաքրքրությունը մեծ էր , իսկ սպասելիքները՝ շատ: Տափի ամրոցը ուսումնասիրման լավ վայր հանդիսացավ երեխաների համար: Նրանք սկսեցին զննել ամեն մի թուփը, քարը և խոռոչը: Ամեն ինչ գեղեցիկ էր և գաղտնիքներով լի: Ամեն մի քար, թուփ այստեղ իր պատմությունն ուներ: Ընդհանուր առմամբ ճամփորդությունը հաջողված էր և արկածներով լի:

Մարզական խաղեր Ապարանում

Ըստ նախնական պայմանավորվածության այսօրվա մեր ուղղությունը դեպի  Զառ գյուղ պիտի լիներ, որտեղ պետք է մեր մարզական ձմեռը վայելեինք, բայց ձյան սակավությունը տարավ մեր՝ Հարավային դպրոց-Միջին դպրոց խմբին այլ նախագծային ուղղությամբ՝  ք.Ապարան, իսկ ավելի կոնկրետ Ապարանի ջրամբար: Ձյան առատությունը հնարավորություն էր տալիս մեզ իրականացնելու մարզական , ստուգատեսային խաղեր: Սովորողներն իրենց սահնակներով մրցույթ էին կազմակերպում, ձնագնդիկ էին խաղում, ձնեմարդ էին փորձում պատրաստել:  Սովորողների ուրախ տրամադրությունը և վերադարձին զրույցները վկայում էին , որ ճամփորդությունը ստացված էր։

Ճամփորդություն դեպի սահադաշտ

Հարավային դպրոց-պարտեզի ճամբարականները գեղասահքի մարզադպրոցում էին։ Նրանք ցուցադրում էին իրենց հմտություններն ու կարողությունները։ Կային սովորողներ, ովքեր չէին կարողանում սահել,բայց ինչպես միշտ սովորող-սովորեցնող նախագիծը վերջում գրանցեց հերթական փայլուն առաջխաղացումը՝ սովորողների շրջանում։ Սորովորղները տպավորություններով լի վերադարձան կրթահամալիր՝ ամփոփելու հիշարժան օրը։ 

Հատիս լեռան բարձունքին

Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիները այսօր բարձրացել էին Հատիս լեռը։ Որպես մաթեմատիկական առաջադրանք հանձնարարված էր, գրանցել դուրս գալու ժամը, նպատակակետին հասնելու ժամը: Հաշվել , թե ինչքա՞ն ժամանակում ես հասել նպատակակետին: Ի՞նչ արագությամբ են գնացել,ի՞նչ արագությամբ են ետ եկել: Նրանք հեշտությամբ կարողացան հաղթահարել բարձունքը։ Հատիս լեռան կողքին Պողոս-Պետրոս եկեղեցին էր։ Եկեղեցու բակում կազմակերպեցինք նկարչական պլեներ։ Ճամբարականները իրենց երևակայությամբ նկարեցին Հատիս լեռը։

Ձմեռային մարզական խաղեր Սևաբերդում

Հաջորդ ու միաժամանակ շատ սպասված ուղղությունը մեզ մոտ՝ Սևաբերդն էր։ Ճամբարականները Սևաբերդում վայելեցին ձմռան իրական հեքիաթը։ Քշեցին սահնակ, խաղացին ձնագնդիկ։ Ուրախ տպավորություններով վերադարձան դպրոց։ Նմանատիպ ուղղությունները միշտ էլ եղել են սովորողների շրջանում ամենասպասված և սիրված ճամփորդություններից, որն էլ վկայում է նրանց ակտիվ մասնակցությունը և ոգևորվածությունը։ 

Մեր օրը Էջմիածին քաղաքում

Ապրիլի 1-ին Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիները մեկնեցին Էջմիածին քաղաք՝ ուսումնասիրելու Էջմիածին քաղաքի պատմությունը, ծանոթանալու քաղաքի պատմամշակութային վայրերին, եկեղեցիներին,քաղաքի հուշարձանների, կոթողների հետ, համեմատություներ կատարելու:

Վաղաշենի բնապահպանական եռօրյա ճամբար

Մանկավարժական աշխատողների մի խմբով մասնակցեցինք Վաղաշենի բնապահպանական եռօրյա ճամբարին։ Ճամբարի հիմնական նպատակն էր խնամել ու ուշադրության կենտրոնում պահել Սևանը։ 
Ուսումնական գործընթացում մեծ կարևորություն եմ տալիս համագործակցային նախագծերին , քանի որ դրանք էլ ավելի արդյունավետ ազդեցություն են ունենում սովորողների վրա: Ինչպես նաև սովորող-սովորեցնող նախագծերին եմ մեծ կարևորություն տալիս, որոնք պակաս կարևոր չեն:
Հարավային դպրոց-պարտեզում դասավանդում եմ 4-5րդ դասարանի սովորողներին մաթեմատիկա և ընտրությամբ գործունեություն:
Սովորողների հետ հաջողած նախագծերի թվին կարելի է դասել հետևյալ նախագծերը.