Posted in Մաթեմատիկա, Առցանց ուսուցում, Ընդհանուր

Լրացուցիչ աշխատանք

  1.  Հաշվիր քառակուսու մակերեսը՝ գիտենալով, որ պարագիծը 32սմ է:
  2. Հաշվիր  250:5+231*5 արտահայտության արժեքը:
  3. Երկու փաթեթում կա ընդամենը 250մ լար:Քանի՞ մետր է երկրորդ փաթեթի երկարությունը, եթե առաջին փաթեթը 10մ-ով կարճ է երկրորդից:
  4. Զբոսաշրջիկը երկրորդ օրն անցել է 124կմ ճանապարհ, որը 2 անգամ ավելի է առաջին օրվա անցած ճանապարհից: Որքա՞ն ճանապարհ է անցել նա երկու օրում:
  5. Ուղղանկյան լայնությունը 6սմ է, իսկ մակերեսը 48սմ² : Հաշվիր այդ ուղղանկյան պարագիծը:
Posted in Մաթեմատիկա, Ընդհանուր, Ծրագիր

2020-2021 թթ. ուս. տարվա «Մաթեմատիկա» առարկայի 4-րդ դասարանի ծրագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ուսումնական ծրագիր 4-րդ դասարաններ

Դասավանդման նպատակները՝

1.Սովորողի մոտ ձևավորել և զարգացնել

  • Տրամաբանական մտածողություն
  • Գործնական իրադրություններում կիրառելու կարողություններ  դիտարկելու, կռահելու, եզրակացություններ անելու կարողություններ
  • Խմբում աշխատելու կարողություններ
  • Ուշադրություն, հիշողություն, աշխատասիրություն, հանդուրժողականություն, նպատակասլացություն, համբերություն
  • Վստահություն սեփական ուժերի նկատմամբ
  • Ձևավորել ինքնուրույն աշխատելու, համաձայնության գալու կուլտուրա

2. Ուսումնական միջավայրը

Կապված համաճարակային իրավիճակի հետ՝ դպրոցին պատկանող հարակից տարածք, որը նախապես հարմարեցված է դասապրոցես իրականացնելու պայմաններին: Անբարենպաստ պայմանների դեպքում՝ ուսումնական կաբինետ:                                 Ուսուցման միջավայրը` մաթեմատիկական կայքեր, դասավանդողի, դասարանի բլոգ, կրթահամալիրի, գրադարանի կայք: Դասավանդողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր`նոութբուք կամ նեթբուք,  էլեկտրոնային մատյան, անձնական բլոգ, կայք, համակարգչային ծրագրերի և ուսումնական նյութերի փաթեթներ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ:    Սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր` նոութբուք կամ նեթբուք, էլեկտրոնային գրքեր, դասավանդողի կողմից առաջարկված ուսումական նյութերի փաթեթներ, անձնական բլոգ:

3.Ծրագրային նյութի յուրացման կազմակերպումը 

Դասերը կազմակերպվում են ըստ ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակի և կրթահամալիրյան օրացույցի: Կրթահամալիրում դասերը սկսվում են առավոտյան ընդհանուր պարապմունքով: Սովորողների քանակը` 20-25, որոնց թվում նաև հատուկ կրթությամբ սովորողներ: Դասերը կազմակերպվում են ուսումնական կաբինետում, ընթերցասրահում, բակում և այլ ուսումնական միջավայրում` 45 րոպե տևողությամբ՝ համապատասխան գործիքների, թվային ուսումնական նյութերի օգտագործմամբ:       Դասապրոցեսի ընթացքում դասավանդողը կազմակերպում է ծրագրով նախատեսված նյութի, կարողությունների ու հմտությունների յուրացումը:
Դասավանդողը ուսումնական նյութերը, առաջադրանքները, օգտակար տեղեկատվությամբ հոդվածները, ֆիլմերը կամ հղումները տեղադրում է բլոգում, որից օգտվում են սովորողները:

4. Գնահատման համակարգ

  •   Գնահատումն կատարվում է ամփոփիչ քննության միջոցով:

4-րդ դասարանում լուծվող հիմնական խնդիրներն են՝

·        Զարգացնել բնական թվերի հետ թվաբանական գործողություններ կատարելու, դրանց հատկությունները կիրառելու ունակություններ
·        Խորացնել գիտելիքները բաժանարարի, բազմապատիկի, մեծություններ մասին
·        Գաղափար տալ ամբողջի, մասի, կոտորակի մասին
·        Ընդլայնել պատկերացումները երկրաչափական պատկերների մասին
·        Գաղափար տալ կոորդիանատային ճառագայթի, անկյան մասին:

Բովանդակություն

4-րդ դասարան

  1. Թիվ: Թվի բնութագրումը
  • Կարգային միավորներ
  • Թվերի ներկայացումը կարգային միավորների գումարի տեսքով
  • Թվերի դիրքային գրությունը
  • Թվերի ընթերցումը
  • Թվերի կցագրումը
  • Թվերի համեմատումը
  • Թվերի դասավորումը  նվազման և աճման կարգով
  • Տեքստային բնույթի հետաքրքրաշարժ խնդիրներ
  • Մաթեմատիկական վարժանք թեմայի վերաբերյալ ՝բանավոր կերպով
  • Թեմայի ամփոփում թեստի  կամ մաթեմատիկական խաչբառի միջոցով։
  1. Անցածի   ամրապնդում
  • Թվաբանական գործողություններ՝ գումարում, հանում, բազմապատկում և բաժանում
  • Հայտնի գումարելիի և գումարի միջոցով  անհայտ գումարելիի որոշում
  • Նվազելիի և տարբերության միջոցով հանելիի որոշում
  • Տարբերության և հանելիի միջոցով նվազելիի որոշում
  • Բաժանելիի և քանորդի միջոցով անհայտ բաժանարարի որոշում
  • Արտադրիչի և արտադրյալի միջոցով անհայտ արտադրիչի որոշում
  • Տեքստային բնույթի հետաքրքրաշարժ խնդիրներ, որտեղ կկիրառվեն թվաբանական գործողությունների  հատկությունները
  • Բանավոր հաշվելու եղանակներ
  • Մաթեմատիկական վարժանք թեմայի վերաբերյալ ՝ բանավոր կերպով
3.Գործողությունների կատարման կարգը արտահայտության արժեքը հաշվելիս
  • Միևնույն   կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ
  •  Տարբեր կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ
  • Փակագծեր պարունակող արտահայտություններ
4.Գումարման  և բազմապատկման  տեղափոխական հատկությունները
  • Գումարման տեղափոխական հատկությունը
  • Բազմապատկման տեղափոխական  հատկությունը
  • Ամփոփիչ և ամրապնդող առաջադրանքներ
5.Գումարման  և բազմապատկման  զուգորդական   հատկությունները
  • Գումարման   զուգորդական   հատկությունը
  • Բազմապատկման  զուգորդական   հատկությունը
  • Գումարման հատկությունների համատեղ կիրառումը
  • Բազմապատկման հատկությունների համատեղ կիրառումը
  • Գումարման ստուգումը հանումով
  • Հանման ստուգումը գումարումով
  • Ամփոփիչ և ամրապնդող առաջադրանքներ
  • Թեմայի ամփոփում թեստի միջոցով։
6. Բազմանիշ թվի բազմապատկումը եռանիշ թվով
  • Բաժանում երկնիշ թվի
  • Բազմապատկման ստուգումը բաժանումով
  • Բաժանման ստուգումը բազմապատկումով
  • Անհայտ արտադրիչի գտնելը
  • Անհայտ բաժանելիի գտնելը
  • Անհայտ բաժանարարի գտնելը
  • Կապը թվաբանական գործողությունների միջև
  • Ամփոփիչ և ամրապնդող առաջադրանքներ
  • Թեմայի ամփոփում թեստի   միջոցով։
7.  Բաժանում եռանիշ թվի
  • Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ
  • Բաժանում մնացորդով
  • Խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ
  • Բաժանում 10-ի ,100-ի, 1000-ի ՝ մնացորդով և առանց մնացորդի
  • Առաջադրանքներ մնացորդով բաժանման վերաբերյալ
  • Թեմայի ամփոփում թեստի միջոցով։
8.   Պատիկ և բաժանարար
  • 10-ի,100-ի,1000-ի բաժանելիության հայտանիշները
  • 5-ի բաժանելիության հայտանիշը
  • Զույգ և կենտ թվեր
  • 2-ի բաժանելիության հայտանիշը
  • Ամփոփիչ և ամրապնդող առաջադրանքներ
9.  Անցածի  ամրապնդում
  • Չափման միավորներ
  • Չափման միավորների արտահայտումը մեկը մյուսով
  • Չափման միավորների համեմատումը
  • Թեմայի ամփոփում թեստի  միջոցով։
10.Ճանապարհ,  ժամանակ, արագություն
  • Տարի: Տարեթիվ
  • Ամփոփիչ և ամրապնդող առաջադրանքներ
  • Թեմայի ամփոփում թեստի   միջոցով։
11.Մաս և ամբողջ
  • Թվի մասը գտնելը
  • Թվի գտնելը, երբ հայտնի է նրա մասը
  • Մասերի համեմատումը
  • Կոտորակներ
  • Հավասար  հայտարար   ունեցող   կոտորակների  համեմատումը
  • Հավասար  համարիչ   ունեցող   կոտորակների  համեմատումը
  • Կանոնավոր  և անկանոն կոտորակներ
  • Ամփոփիչ և ամրապնդող առաջադրանքներ
  • Կոտորակների վերաբերյալ պարզ տեքստային խնդիրներ՝ թվի մասը և թիվը նրա մասի միջոցով գտնելու վերաբերյալ։
  • Թեմայի ամփոփում թեստի   միջոցով։
12. Անցածի  ամրապնդում

Երկրաչափության տարրեր

  • Քառակուսի
  • Քառակուսու պարագծի և մակերեսի հաշվումը
  • Ուղղանկյուն
  • Ուղղանկյան պարագծի և մակերեսի հաշվումը
  • Խնդիրներ մակերեսի և պարագծի վերաբերյալ
  • Թեմայի ամփոփում թեստի  միջոցով։
Posted in Մաթեմատիկա, Նախագծեր, Ուսումնական նախագծեր, Ուսումնական նյութեր, Ընդհանուր, Ծրագիր

Ծրագիր 4-րդ դասարանցիների համար

                      Հեռավար ուսուցման ծրագիր

Հեռավար ուսուցումը  իրականացվում է հետևյալ կերպ՝ սովորողներին ուղարկվում են ամենօրյա ուսումնական նյութեր, սովորողն էլ նամակագրական կապի միջոցով կապ է հաստատում դասավանդողի հետ: Դասավանդողը ստուգումներ կատարելուց հետո,ուղարկում է սովորողին ճշգրտված պատասխանը: Հարցերի  դեպքում դրանց պատասխանները կտրվեն  առցանց հարթակում, քննարկումների միջոցով:Սովորողը մշտապես պետք է ուշադրություն դարձնի  դասավանդողի բլոգին, որտեղ և կգտնի այն հարցերի պատասխանները, որոնք խնդրահարույց են թվացել :

2020-2021 մաթեմատիկայի ուս. տարվա ծրագիրը նույնպես կիրառելի է այս դեպքում

Օգտակար հղումներ՝

Մաթեմատիկա