Posted in Արևելյան դպրոց Ընտրությամբ գործունեություն, Ընտրությամբ գործունեություն

Ընտրությամբ գործունեություն 28.02.2022թ.

  1. Հայր ու որդի 2 ժամ թենիս խաղացին: Քանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքանչյուրը:
  2.  Երեք հայր և երեք որդի որսից տուն էին գալիս: Նրանք չորս նապաստակ էին որսացել, սակայն նրանցից յուրաքանչյուրի պայուսակում մի նապաստակ կար: Ինչպե՞ս բացատրել:
  3. Երկու մարդ մեկ ժամ շարունակ հաշվում էին մայթով անցնող բոլոր անցորդներին: Նրանցից մեկը նայում էր պատուհանից, իսկ մյուսը մայթով գնում-գալիս էր: Նրանցից ո՞վ ավելի շատ մարդ կհաշվի:
  4. Տարվա ընթացքում ժամացույցը ամենաքիչը ո՞ր ամսվա օրերին կարող է փչանալ:
  5. Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր ու եղբոր հետ գնացին սունկ հավաքելու: Ընդամենը քանի հոգի գնաց սունկ հավաքելու:
  6. Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:
  7. Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:
  8.  Սեղանին կար 10 խնձոր: Բացի 7-ից բոլորը կերան: Քանի՞ խնձոր մնաց սեղանին:
  9.  Ճապոնական մի ռոբոտ ցանկացած ֆուտբոլային խաղից առաջ ճիշտ ասում է հաշիվը: Ո՞րն է այդ ռոբոտի գաղտնիքը:
  10. 3
  11.  Ֆուտբոլային խաղի ժամանակ քանի՞ հոգի է լինում խաղադաշտում, եթե ոչ մի ֆուտբոլիստ «կարմիր քարտ» չի ստացել և վնասվածքի պատճառով չի հեռացվել դաշտից:
  12.  Տիգրանը գնում էր մարզադաշտ: Նրան ընդառաջ էին գալիս 5 երեխա՝ յուրաքանչյուրի ձեռքին 2-ական տոպրակ, և ամեն տոպրակում՝ 4-ական գնդակ: Քանի՞ գնդակ էին տանում երեխաները մարզադաշտ:
  13. Բոլոր 10 թվանշանները մեկական անգամ օգտագործելով՝ գրեք հնարավոր ամենափոքր թիվը։
  14. Վարորդը նկատեց, որ մեքենայի անցած ճանապարհ ցույց տվող հաշվիչի վրա գրված է
    15951 կմ, որը աջից և ձախից նույն կերպ է կարդացվում (սիմետրիկ թիվ)։ Ուղիղ երկու ժամ
    անց հաշվիչը կրկին սիմետրիկ թիվ ցույց տվեց։ Ինչքա՞ն է մեքենայի արագությունը, եթե
    հայտնի է,որ մեքենան չի կարող զարգացնել 90կմ/ժ-ից բարձր արագություն:
Posted in Ընտրությամբ գործունեություն

Ընտրությամբ գործունեություն 22.02.2022թ.

1. Գրապահարանում գիտնականը պահում է երկու գիրք։ Առաջին գրքում կա 230 էջ, իսկ երկրորդում՝ 325։ Քանի՞ էջ կա առաջին գրքի առաջին էջի ու երկրորդ գրքի վերջին էջի միջև։

2. Ծառուղում կա 16 ծառ: Երկրորդից սկսած յուրաքանչյուր հաջորդ ծառ նախորդից հեռու է 5 մետր: Առաջին ծառը գտնվում է անմիջապես ջրհորի կողքին: Ամենաքիչը քանի՞ մետր պետք է անցնել ծառերը ջրելու համար, եթե ջրելու ընթացքում օգտագործվում է մեկ դույլ, իսկ մեկ դույլով ջրվում է երկու ծառ:

3.

Նկարին նայելով պարզիր, թե քանի՞ գրամ է կշռում մեկ խնձորը:
Captionless Image
4.
Ա քաղաքից Զ քաղաք տանող մի քանի ճանապարհ կա (տե’ս նկարը): Դրանցից յուրաքանչյուրի վրա նշված է այդ ճանապարհով անցնող գնացքի տոմսի արժեքը։ Ո՞ր ճանապարհով պետք է գնալ Ա-ից Զ, որպեսզի տոմսերի արժեքները միասին լինեն հնարավորինս էժան, իսկ ճանապարհը` կարճ:
Captionless Image
5. Քանի՞ հնգանիշ բնական թիվ կա, որոնց թվանշանների գումարը հավասար է 2-ի:
6.  Սեղանին դրված են քարտեր, որոնցից 6 հատի վրա գրված է 8, իսկ մնացածի վրա գրված է 2: Խաչիկն իր մոտ վերցրեց բոլոր 8 գրած քարտերը, իսկ Վաչիկը վերցրեց 2 գրած քարտերը: Այն բանից հետո, երբ յուրաքանչյուրը հաշվեց իր մոտ եղած թվերի արտադրյալը պարզվեց, որ նրանք ստացել են միևնույն թիվը: Գտնել 2 գրված քարտերի քանակը:
7. Երեք հաջորդական կանգառներում ավտոբուսից իջնում է 3 ուղևոր, բարձրանում՝ 4-ը։ Քանի՞ ուղևոր կար ավտոբուսում ամենասկզբում, եթե երեք կանգառներից հետո դարձավ 15 ուղևոր։
8. Միքայելն, Անին և Արշակը միաժամանակ սկսեցին մրցել 100մ երկարություն ունեցող ուղիղ վազքուղով։ Երբ Անին տեղ հասավ, Արշակը նրանից 10մ էր հետ, իսկ երբ Արշակը տեղ հասավ, Միքայելը նրանից 10մ էր հետ։ Քանի՞ մետր էր Միքայելը հետ Անիից, երբ Անին տեղ հասավ։
Posted in Արևելյան դպրոց Ընտրությամբ գործունեություն, Ընտրությամբ գործունեություն

Ընտրությամբ գործունեություն 18.02.2022թ.

  1. Արսենի կառուցած աշտարակում քանի՞ խորանարդիկ կա, եթե հաշվի առնենք, որ կան խորանարդիկներ որոնք չեն երևում (տե’ս նկարը):

Captionless Image

2. Արմենի սլաքավոր ժամացույցը ցույց է տալիս և՛ օրը, և՛ ժամը։ Փետրվարի 1-ին
ժամը առավոտյան 9։00-ին Արմենը ժամացույցի րոպեի սլաքը պտտում է ժամսլաքի
հակառակ ուղղությամբ ճիշտ 30 պտույտ։ Ի՞նչ ամսաթիվ և ժամ ցույց կտա ժամացույցը։

3. Հետևյալ թվերից ո՞րը չի կարող լինել երկու հաջորդական թվերի արտադրյալի
վերջին թվանշան` 4, 0, 6, 2:

4. Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնց մեջտեղի թվանշանը 0 է։

5. Մեքենան 3րոպեում անցնում է 3կմ։ Որքա՞ն հեռավորություն կանցնի մեքենան 2
ժամ 45 րոպեում։

6.  Հաշվել 144 − 108 ∶ (17 − 11) ∙ 3 արտահայտության արժեք:

7.

Կարենը լուցկու հատիկներով գրեց` 7+4-4=0 (տե’ս նկարը), այնուհետև մեկ լուցկու հատիկ տեղափոխելով ստացավ ճիշտ հավասարություն: Նշիր այդ հավասարությունը:

Captionless Image
8. Գրապահարանում գիտնականը պահում է երկու գիրք։ Առաջին գրքում կա 230 էջ, իսկ երկրորդում՝ 325։ Քանի՞ էջ կա առաջին գրքի առաջին էջի ու երկրորդ գրքի վերջին էջի միջև։

9. Վաճառողը ապրանքը գնեց 7 դրամով և վաճառեց 8 դրամով, այնուհետև զղջաց և հետ գնեց այն 9 դրամով ու վաճառեց 10 դրամով։ Որքա՞ն կազմեց նրա շահույթը։

Posted in Ընտրությամբ գործունեություն

Ընտրությամբ գործունեություն 15.02.2022

  1. Եթե գումարենք յոթանիշ թվի թվանշանները, կստացվի 6։ Ինչի՞ է հավասար այդ թվանշաննեչի արտադրյալը։
  2.  Շշով հյութն արժե 100 դրամ։ Հյութը շշից 80 դրամով թանկ է։ Ի՞նչ արժե հյութը։
  3.  Վաճառողը ապրանքը գնեց 7 դրամով և վաճառեց 8 դրամով, այնուհետև զղջաց և հետ գնեց այն 9 դրամով ու վաճառեց 10 դրամով։ Որքա՞ն կազմեց նրա շահույթը։
  4. Չորս եղբայրներից յուրաքանչյուրը ունի 1 քույր։ Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։
  5.  Ենթադրենք՝ ես և դու նույնքան դրամ ունենք։ Քանի՞ դրամ պեք է տամ քեզ, որ դու ինձնից 10 դրամ ավելի ունենաս։
  6.  Բոլոր 10 թվանշանները մեկական անգամ օգտագործելով՝ գրեք հնարավոր ամենափոքր թիվը։
  7.  Հայկը և Նազենին ունեն նույն քանակությամբ տետրեր։ Հայկը իր տետրերից 2-ը նվիրեց Նազենիին։ Քանի՞ տետր ավել ունեցավ Նազենին։
  8.  Աշոտը սկսեց լուծել խնդիրները սկսած 7 համարից:Քանի՞ խնդիր լուծեց նա,եթե վերջին խնդիրը 27-ն էր:
  9.   Մի մարդ ապրում է 17-րդ հարկում։ Իր հարկ նա վերելակով կարողանում է բարձրանալ միայն անձրևոտ օրերին, կամ էլ երբ հարևաններից մարդ կա իր հետ, իսկ մնացած դեպքերում նա մինչև 9-րդ հարկ է գնում ու այնտեղից ոտքով է բարձրանում իր հարկ։ Ինչո՞ւ։
  10. Եթե գիշերվա 12։00-ին անձրև է գալիս, ապա կարելի՞ է արդյոք ակնկալել, որ 72 ժամ հետո արևոտ եղանակ կլինի։
  11. Մատիտը դրեցին գետնին ու խնդրեցին մի քանի մարդու ցատկել դրա վրայով, սակայն ոչ ոք չկարողացավ դա անել։ Ինչո՞ւ։
  12.  Ինչպե՞ս է պետք նետել թենիսի գնդակը, որ այն հետ գա Ձեզ մոտ։
  13. Աղջիկը նստած է, իսկ տղան չի կարող զբաղեցնել նրա նստած տեղը, անգամ եթե աղջիկը վեր կենա ու գնա։ Որտե՞ղ է նստած աղջիկը։
  14. Տղամարդը գիշերն անհանգիստ պտտվում է անկողնու մեջ ու ոչ մի կերպ չի կարողանում քնել։ Հետո նա վերցնում է հեռախոսն ու զանգում ինչ-որ տեղ։ Մի քանի ազդանշան լսելուց հետո նա դնում է հեռախոսն ու հանգիստ քնում։ Ինչո՞ւ նա չէր կարողանում քնել մինչև այդ, և ի՞նչ կապ ունի հեռախոոսազանգը։
  15.  Հյուրանոցն ունի 7 հարկ։ Առաջին հարկում ապրում է 4 մարդ, իսկ յուրաքանչյուր մյուս հարկում՝ 2-ով ավել, քան նախորդ հարկում։ Ո՞ր հարկում են ամենահաճախը վերելակ կանչում։
  16. «Nike» ընկերությունն Աֆրիկայում մի խնդրի բախվեց։ Աշխատակիցները սպորտային կոշիկների մասսայական գողություններ էին անում արտադրության փուլում։ Ի՞նչ արեց ընկերությունը, որպեսզի գողությունների քանակը հավասարվի 0-ի՝ ոչ մի ցենտ չծախսելով անվտանգության ու վերահսկողության ծառայությունն ավելի մեծացնելու համար։
  17. Ո՞ր դեպքում ենք մենք, նայելով 2 թվին, ասում 10։
  18. Ջորջ Վաշինգթոն, Շերլոք Հոլմս, Ուիլիամ Շեքսպիր, Լյուդվիգ Վան Բեթհովեն, Նապոլեոն Բոնապարտ և Ներոն։ Այս ցուցակում ո՞վ է սկզբունքորեն տարբերվում մյուսներից և ինչո՞ւ։
  19. Մանկական մի հիվանդանոցում փոքրիկ հիվանդները շատ էին սիրում խաղալ գեղեցիկ փափուկ խաղալիք արջուկներով, որոնց նրանք այնքան էին հավանում, որ հաճախ իրենց հետ տուն էին տանում։ Ի՞նչ արեց հիվանդանոցի ղեկավարությունը, որպեսզի համ արջուկ խաղալիքները հիվանդանոցում մնան, համ էլ փոքրիկները շատ չտխրեն։
  20.  Կինեմատոգրաֆիայի ծագման տարիներին կինոթատրոններից մեկը սկսեց կորուստներ կրել, որովհետև մարդիկ դժգոհում էին, որ սեանսների ժամանակ կանայք չէին հանում իրենց գլխարկները և փակում էին տեսադաշտը դրանցով։ Ի՞նչ քայլի դիմեց կինոթատրոնի ղեկավարությունը, որը, գրեթե ոչ մի ֆինանսական ծախս չենթադրելով, լրիվ լուծեց այս խնդիրը։
  21.  Գրապահարանում գիտնականը պահում է երկու գիրք։ Առաջին գրքում կա 230 էջ, իսկ երկրորդում՝ 325։ Քանի՞ էջ կա առաջին գրքի առաջին էջի ու երկրորդ գրքի վերջին էջի միջև։
  22. Ծառուղում կա 16 ծառ: Երկրորդից սկսած յուրաքանչյուր հաջորդ ծառ նախորդից հեռու է 5 մետր: Առաջին ծառը գտնվում է անմիջապես ջրհորի կողքին: Ամենաքիչը քանի՞ մետր պետք է անցնել ծառերը ջրելու համար, եթե ջրելու ընթացքում օգտագործվում է մեկ դույլ, իսկ մեկ դույլով ջրվում է երկու ծառ:
Posted in Արևելյան դպրոց Ընտրությամբ գործունեություն, Ընտրությամբ գործունեություն

Ընտրությամբ գործունեություն 11.02.2022

  1. Ժամը քանի՞սն է, եթե օրվա անցած մասը 3 ժամ 30 րոպեով օրվա մնացած մասից ավելի է:
  2.  1 փայտիկ տեղափոխիր այպես, որ ստացվի ճիշտ հավասարություն։

    3.

    ․ 

    4.  Բուրգի վերին աղյուսը հավասր է 2 ստորինների գումարի։ Գտնել մնացած աղյուսների թվերը։

    undefined

    5.  Հեռացնել 3 փայտիկ այնպես, որ ստացվի ճիշտ հավասարություն։

    6.

    Ունենք երեք աշակերտ` Արման, Ալեն, Սամվել:

    ա/ Քանի եղանակով է հնարավոր ընտրել մեկին հերթապահ:

    բ/Քանի եղանակով է հնարավոր ընտրել երկու սովորողի  հերթապահ:

    գ/Քանի եղանակով է հնարավոր ընտրել երեք սովորողի  հերթապահ:

    7.

    Ունենք չորս  աշակերտ` Արման, Ալեն, Սամվե, Կարեն:

    ա/ Քանի եղանակով է հնարավոր ընտրել մեկին հերթապահ:

    բ/Քանի եղանակով է հնարավոր ընտրել երկու սովորողի  հերթապահ:

    գ/Քանի եղանակով է հնարավոր ընտրել երեք սովորողի  հերթապահ:

    դ/Քանի եղանակով է հնարավոր ընտրել չորս  սովորողի  հերթապահ:

    8.

    Ուշադիր դիտեք նկարը և փորձեք պատասխանել տրված հարցերին։

    հանելուկ

    1. Քանի արշավական է ապրում այս ճամբարում։
    2. Ե՞րբ են նրանք այստեղ եկել. այսօ՞ր, թե՞ մի քանի օր առաջ։
    3. Ինչո՞վ են եկել։
    4. Հեռո՞ւ է արդյոք մոտակա բնակավայրը ճամբարից։
    5. Ո՞ր կողմից է փչում քամին՝ հյուսիսի՞ց, թե՞ հարավից։
    6. Օրվա ո՞ր ժամային հատվածն է հիմա։
    7. Ո՞ւր էր գնացել Արան։
    8. Ո՞վ էր երեկ հերթապահը (տվեք անունը)։
    9. Այսօր ո՞ր ամսվա ո՞ր օրն է։

Posted in Հաշվետվություն, Ուսումնական նախագծեր

Սովորող-սովորեցնող․(GeoGebra երկրաչափական ծրագրի յուրացում)ամփոփում

35fea45e-8a5b-4846-89e1-5229423d2566Предварительный просмотр изображения

Image.jpeg

Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում 5-րդ դասարանի սովորողները սկսեցին յուրացնել և միմյանց սովորեցնել GeoGebra ծրագիրը։ Ծրագրի միջոցով միասին քննարկեցին կետ, ուղիղ, հատված, ճառագայթ, բեկյալ, բազմանկյուն թեմաները։ Նախագիծը շարունակական է լինելու։

Արդյունքը սովորողների բլոգներում՝ պատումի տեսքով.

Վարդան Մակարյան

Գագիկ Գևորգյան

Միլանա Ավետիսյան

Դավիթ Հովհաննիսյան

Նարե Սուքիասյան

Posted in Ընտրությամբ գործունեություն

Ընտրությամբ գործունեություն 08.02.2022թ.

Սովորողներ ջան , նաև կքննարկենք ձեր հորինած խնդիրները և կամփոփեք բլոգներում:

1. Եթե հայերենի այբուբենը հակառակ հերթականությամբ (ֆ-ից ա) գրենք, ո՞ր տառը կլինի 11-րդը:

2. Սկյուռը ձմռան համար պահեստավորել էր երկու անգամ ավելի շատ կաղին, քան սունկ: Երբ նա էլի 8 սունկ բերեց, սունկերի ու կաղինների քանակը հավասարվեց: Սկյուռը քանի՞ կաղին էր պահեստավորել:

Подпись отсутствует

3. Սեպտեմբերի 10-րդ օրը հինգշաբթի է. շաբաթվա ի՞նչ օր կլինի ամսվա 28-րդ օրը:

4. Լիան իր մտապահած թիվը բաժանեց 7-ի, ավելացրեց 7, մեծացրեց 7 անգամ, ստացավ 77: Ո՞ր թիվն էր մտապահել Լիան:

5. Նարեն իր հորինած հեքիաթներից էլեկտրոնային գիրք ստեղծեց: Քանի՞ էջ ուներ գիրքը, եթե էջերը համարակալելու համար 35 թվանշան օգտագործեց:

6.«1+2+3+4+5+6+7+8+9» արտահայտության մեջ գումարման նշաններից մեկը փոխարինիր բազմապատկման նշանով այնպես, որ արտահայտության արժեքը ստացվի 100:

7. Տատիկի ու թոռնիկի տարիքների գումարը 65 է: Քանի՞ տարեկան է նրանցից յուրաքանչյուրը, եթե գիտենք, որ թոռնիկն այնքան ամսական է, որքան տատիկի տարիքն է:

8. Տանը, որտեղ ապրում է կատուն, կա վեց սենյակ: Կատուն կարող է քայլել նշված սլաքների ուղղությամբ: Քանի՞ տարբեր ճանապարհներով նա կհասնի այն սենյակը, որտեղ դրված է ամանով կաթը:

Подпись отсутствует

9.Ճամփորդության ընթացքում Լիլին տուփի մեջ 5 հատ խաչսարդ ու բզեզ էր հավաքել: Քանի՞ խաչսարդ և քանի՞ բզեզ էր հավաքել Լիլին, եթե 34 ոտք էր երևում (մեկ խաչսարդը ունի 8 ոտք, իսկ մեկ բզեզը՝ վեց ոտք):

Подпись отсутствует

10. Հինգ ընկերուհիները հաղթահարեցին Թեժառույքի վանքի բարձունքը: Աննան Լիայից ավելի շուտ հասավ, բայց Մանեից` ուշ: Մոնիկան Եվայից ավելի շուտ հասավ, բայց Լիայից`ուշ: Ընկերուհիներից ո՞վ վերջինը հաղթահարեց բարձունքը: