Posted in Հաշվետվություն

Մարտ ամսվա ամփոփում

Հեռավար սովորողներ. մարտ

Հեռավար սովորողներ .Արևելյան դպրոց

Գարնանային արձակուրդների աշխատանքի ամփոփում

Մանկավարժական գարնանային բաց ճամբար

«Հանրային աուդիտ» նախագիծ

Posted in Ընտրությամբ գործունեություն

Ընտրությամբ գործունեություն 30.02.2022

1.Կատարել բաժանում։

11664։324=

3234։231=

142317:567=

219816:852=

2. Կատարել մնացորդով բաժանումը: Գտնել տրված թվերի մնացորդների գումարը։

1538։13=

52825։27=

3. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 7։

4. Գտի՛ր թիվը, որը 6-ի բաժանելիս ստացվում է 5 և 3 մնացորդ։

5. Հաշվիր արտահայտության արժեքը։

1) 435‧(6000-5978)+35400:(4345-4285)=
2) 350‧32+(5621-875):7=

6. Պարկում կա 9 կանաչ, 11 դեղին և 16 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի կանաչ։

7. Ուղղանկյան լայնությունը 16 սմ է, իսկ երկարությունը 3 անգամ մեծ է լայնությունից:

Գտիր այդ ուղղանկյան պարագիծը։

Գտիր այդ ուղղանկյան մակերեսը։

8. Եթե թիվը գումարենք ինքն իրեն և ավելացնենք 15, կստանանք 137։ Ո՞րն է այդ թիվը։

Posted in 4-րդ դասարան

Գիտելիքների ստուգման թեստ 1

1․ Ո՞րն է 52306 թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով։

1) 5000+200+30+6
2) 50000+200+30+6
3) 50000+2000+30+6
4) 50000+2000+300+6
2. Նշվածներից ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։
1) 100
2) 300
3) 1000
4) 3
3. Երեք թվերի գումարը 660 է։ Դրանցից երկուսի գումարը նույնպես 660 է։ Ո՞րն է երրորդ թիվը։
1) 220
2) 0
3) 330
4) 1
4. Բերվածներից ո՞րն է ճիշտ։ Աստղանիշներով ծածկագրված են թվանշաններ։
1) 704*6<70399
2)***>***8
3) ***1>7**
4) 2*654<1*654
5. Ո՞ր շարքի բոլոր թվերն են 24-ի բաժանարարներ։
1) 1, 2, 4, 7, 12, 24
2) 2, 3, 4, 12, 24
3) 1, 6, 8, 10, 12, 24
4) 24, 48, 72, 96
6. Այգում կա 45 ծառ։ Դրանց 3/5 մասը ծիրանենի, իսկ մնացածը՝ դեղձենի։ Քանի՞ դեղձենի կա այգում։
1) 27
2) 9
3) 18
4) 15
7․ Հաշվի՛ր 6մ5սմ-25սմ արտահայտության արժեքը։
1) 6մ20սմ
2) 45սմ
3) 5մ80սմ
4) 4մ
8․ Գտի՛ր անհայտ բաղադրիչը․ *-220=110
1) 330
2) 110
3) 2
4) 24200
9․ Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից մեկը մեծացնենք 50-ով, իսկ մյուսը փոքրացնենք 30-ով։
1) կփոքրանա 20 անգամ
2) կմեծանա 20 անգամ
3) կմեծանա 20-ով
4) կփոքրանա 20-ով

10․ 230000մ-ն արտահայտի՛ր կիլոմետրերով։
1) 230 կմ
2) 23կմ
3) 2300կմ
4) 23000կմ
11․ Հաշվի՛ր քառակուսու մակերեսը՝ իմանալով, որ նրա պարագիծը հավասար է 40սմ կողմերով հավասարակողմ եռանկյուն պարագծին։

12․ Աննայի մտապահած թվի և 125-ի տարբերությունը 8 անգամ մեծ է 40-ից։ Ո՞ր թիվն է մտապահել Աննան։

13․ Դի՛ր փակագծերն այնպես, որ ստանաս ճիշտ հավասարություն։ 55×55-55:55+55:11=5

14. Հաշվի՛ր 3248։8-(8×220-7×220) արտահայտության արժեքը։

15․ Հայկը 12 տարեկան է։ Հայրիկը նրանից մեծ է 3 անգամ։ 7 տարի հետո հայրիկը քանի՞ տարով մեծ կլինի Հայկից։

16․ Ավտոմեքենան գյուղից քաղաք ճանապարհն անցավ 6 ժամում 50կմ/ժ արագությամբ։ Որքա՞ն ժամանակում նա կանցներ այդ ճանապարհը, եթե շարժվեր 10կմ/ժ-ով մեծ արագությամբ։

17․ 220 տեղանոց դահլիճում ներկայացման ժամանակ զբաղեցված տեղերը 120-ով ավելի էին ազատ տեղերից։ Հաշվի՛ր թատրոնի մուտքի տոմսի արժեքը՝ իմանալով, որ այդ օրվա վաճառված տոմսերի ընդհանուր գումարը կազմել է 340000դրամ։
Posted in Արևելյան դպրոց Ընտրությամբ գործունեություն, Ընտրությամբ գործունեություն

Ընտրությամբ գործունեություն 28.03.2022

1․ Քանի՞ կիլոմետր կանցնի ավտոբուսը 7 ժամում, եթե նրա արագությունը 2 անգամ փոքր է մեքենայի արագությունից, որը 5 ժամում անցնուն է 560կմ։

2․ Մի թիվը 5 անգամ մեծ է մյուսից։ Գտե՛ք այդ թվերը, եթե դրանց գումարը հավասար է 60-ի։

3. Եթե 8 միանման ավտոբուսներից յուրաքանչյուրում ավելացվի 16 տեղ, ապա բոլոր ավտոբուսներում կտեղավորվի 496 մարդ։ Քանի՞ տեղ կա յուրաքանչյուր ավտոբուսում։

4․  Բազմահարկ շենքի տակ՝ առաջին հարկից երկու հարկ ներքև, ավտոկայանատեղ կա։ Ո՞ր հարկում է ապրում այն մարդը, որը տուն հասնելու համար ավտոկայանատեղից բարձրանում է 11 հարկ։

5․ Երկու եղբայր ցանկանում էին գնել խաղալիք: Առաջին եղբորը խաղալիքը գնելու համար չէր հերիքում 300 դրամ, իսկ երկրորդ եղբորը՝ 200 դրամ: Երբ նրանք միավորեցին իրենց փողերը, պարզվեց, որ խաղալիքը գնելու համար չի հերիքում 60 դրամ: Պարզել, թե որքա՞ն արժեր խաղալիքը։

6․ Զամբյուղում ինչ-որ քանակությամբ խնձոր կար: Երբ դրա քանակը կրկնապատկեցին և ավելացրեցին ևս 5 խնձոր, զամբյուղում խնձորների թիվը դարձավ 33: Գտնել, թե սկզբում քանի խնձոր կար զամբյուղում:
7․ Խանութպանը պետք է 28 մետր ժապավենը բաժանի 2 կտորի այնպես, որ կտորներից մեկը մյուսից 8 մետրով երկար լինի: Կտորներից յուրաքանչյուրը քանի՞ մետր կստացվի:
8. Տառը փոխարինի՛ր համապատասխան թվով և ստացիր ճիշտ հավասարություն։

  • (15+24)x2-a=70

  • 23xa-38=100

  • (67-a)x2=120

  • (256-a)+1=10

  • 20xa+ax15=625

Posted in Անհատական աշխատաժամանակ

Մանկավարժական գարնանային բաց ճամբար

Մարտի 21

9:00 — 12:00՝ խմբային քննարկումներ նախագծային խմբերով, պատասխանատու՝ Շամիրամ Պողոսյան, հանրային աուդիտ

12:00 — 12:30՝ ընդմիջում

12:45 — 13:00՝ ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

13:00 — 13:45՝ Հավաք մաթեմատիկայի դասավանդողների հետ

13:45 — 14:45՝ Նախագծային աշխատանքներ

Մարտի 22

9:00 — 12:00՝

հանրային աուդիտ՝ 2019 2021 2022 թթ-ի Մարդկային ռեսուրսներ

12:00 — 12:30՝ ընդմիջում

12:45 — 13:00՝ ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

13:00 — 13:45՝ հանդիպում մասնախմբերով

13:45 — 14:45՝ հեծանվավարության պարապմունք

Մարտի 23՝

9:00 — 12:00՝

  • խմբային քննարկումներ նախագծային խմբերով
  • քննարկումներ մանկավարժական խորհուրդներով

12:00 — 12:30՝ ընդմիջում

12:45 — 13:00՝ ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

13:00 — 13:45՝ դասավանդողի ինքնակրթությանն ուղղված աշխատանքներ

13:45 — 14:45՝ բլոգավարություն

Մարտի 24՝

9:00 — 12:00՝

հանրային աուդիտ՝ 2019 2021 2022 թթ-ի Մարդկային ռեսուրսներ

12:00 — 12:30՝ ընդմիջում

12:45 — 13:00՝ ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

13:00 — 13:45՝ հանդիպում մասնախմբերով

13:45 — 14:45՝ հեծանվավարության պարապմունք

Մարտի 25՝

հանրային աուդիտ՝ 2019 2021 2022 թթ-ի Մարդկային ռեսուրսներ

Ճամփորդություն