Posted in Հաշվետվություն, Ուսումնական նախագծեր

Սովորող-սովորեցնող նախագիծ․խաղում ենք ռուբիկ-կուբիկ

E001709C-1FAC-4CEF-AB69-5147C4C7D9BB60626DA6-1585-48F1-8D6C-90B2AC49C1D2EB4098C0-87C3-4891-B274-D45592DB793E«Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում Հարավային դպրոցում հանդիպեցին տարատարիք սովորողներ, մաթեմատիկայի ընտրությամբ գործունեությամբ խմբի սովորողները։ Մանուկյան Հայկը, Եվա Միքայելյանը, Էդուարդ Միքայելյանը(ովքեր կարողանում էին հավաքել ռուբիկ կուբիկը) իրենց կրտսեր ընկերներին նախ բացատրեցին, թե ինչ է ռուբիկ կուբիկը և ինչպես այն ճիշտ հավաքել։ Իրենց ընկերներին սատարելու համար պատմեցին, թե ինչ հավելվածների և տեսաֆիլմերի միջոցով են սովորել։ Որից հետո մոտեցան խմբերին և սկսեցին միասին այն հավաքել։Սովորողները մեծ հետաքրքրությամբ և հաճուքով յուրաքանչյուր սովորողին քայլ առ քայլ առաջ էին տանում մինչև ամբողջությամբ հավաքվեր ռուբիկ-կուբիկը։

Էդգար Մուրադյան
Էդուարդ Միքայելյան

Սովորողները գոհ և շնորհակալ իրենց ավագ ընկերներից , խնդրեցին , որ կազմակերպենք հանդիպում , որտեղ արդեն իրենց սովորածը կկիրառեն։

Առաջին հանդիպումը բավականին հետաքրքիր էր և խոստումնալից։

Թողնել մեկնաբանություն