Posted in Ուսումնական նախագծեր

Սովորող-սովորեցնող նախագիծ

Մասնակիցներ — Հարավային դպրոցմաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբեր.
3.1 
դասարան
 եւ 4-5-րդ դասարաններ։

ԺամանակահատվածըՀոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 7-ը:

Համակարգումը՝  Լյովա Սարգսյան, Թամարա Մարիմյան

Օգտագործվող միջոցները՝
համակարգիչ։

Նախագծի նպատակը և խնդիրները:

Գիտելիքների և սովորածի փոխանցում։
Մաթեմատիկական հմտությունների զարգացում:
Տրամաբանական խնդիրների լուծում, միասնական քննարկում։

  • զարգացնել մեդիահմտությունները,
  • Բլոգային հարթակի կիրառում

Նախագծի իրականացման ընթացքը

4-5-րդ դասարանի սովորողները նախապես հորինում են մաթեմատիկական տրամաբանական խնդիրներ 3-րդ դասարանի սովորողների համար, գրի են առնում այդ խնդիրները իրենց բլոգներում։ 3-րդ դասարանցիները դուրս են բերում խնդիրները ավագ ընկերների բլոգներից, միասնական քննարկում, փնտրում լուծման տարբերակներ։

Ամփոփում՝

Քննարկում-պարապմունքից հետո սովորողները իրենց բլոգներում ներկայացնում-հրապարակում են այդ խնդիրների լուծման տարբերակները։

Պատումի տեսքով ներկայացնում են ինչ նոր բան սովորեցին, ինչ փոխանցեցին։

Թողնել մեկնաբանություն