Posted in Նախագծեր, Ընդհանուր, Իմ առաջարկները

Մաթեմատիկան Սմբադաբերդի հաղթահարմամբ

Նախագիծ՝   Արշավին ընդգրկված մասնակիցներին(տարատարիք) ծանոթացնում ենք օրակարգին, կիսվում են Սմբադաբերդի վերաբերյալ տեղեկություններով, հանձնարարում առաջադրանքներ:Յուրաքանչյուրը զբաղեցնում է իր տեղը:Հանձնարարվում է  բջջային հեռախոներով գտնել Երևանից մինչև Սմբադաբերդ հեռավորությունը:Գրառել իրենց բջջայիններում, թե  ինչքա՞ն է դպրոցից մինչև Սմբադաբերդ ճանապարհի տևողությունը: Ճանապարհի ընթացքում արշավականներին  տրվում է տրամաբանական խնդիրներ,որոնց լուծման միջոցով արշավականները զարգացնում են տրամաբանական վերլուծողությունը և ծանոթանում են միմյանց հետ:Հանձնարարվում է որոշել եղանակային կանխատեսումները և՜ Երևանում,և՜ Սմբադաբերդում: Սմբադաբերդի ստորոտից սովորողները պետք է  սկսեն ճանապարհի հաշվարկը օգտագործելով իրենց բջջային հեռախոսները և այն պարագաները որոնք անհրաժեշտ է չափումների համար: Նրանք պետք է հաշվեն լեռան բարձրությունը, ինչքա՞ն ժամանակում հասան վերջնակետին , որոշեն միջին արագությունը բարձրանալու և իջնելու  ընթացքում: Նրանց տրված է նաև որպեսզի հաշվեն բարձրանալու և իջնելու ընթացքում շարժման արագությունների տարբերությունը: Սովորողները իրենց հաշվարկների մասին տեղեկացնում են բլոգներում:

 

Նպատակը՝ Արշավի ընթացքում  զարգացնել մտածողությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը:

 

Մասնակիցներ    Արշավականներ

 

Ժամկետը՝  սեպտեմբեր

Ընթացքը՝

  • բացատրում եմ  առաջադրանքի  կանոնները հետևելով առաջադրանքի կատարմանը
  • տրվում են հարցերը
  • ստացված արդյունքները գրանցում ենք  բջջային հեռախոսներում

Անհրաժեշտ պարագաներ՝  բջջային հեռախոս, ժապավեն, ջուր, ուսապարկ, բուժարկղիկ, արևապաշտպան,  գլխարկ, անձրևապաշտպան թիկնոց, կողմնացույց, անձեռոցիկ , ձեռնոցներ, աղբի տոպրակ

Արդյունքները՝ արշավականները ներկայացնում են իրենց  բլոգներում