Posted in Ընտրությամբ գործունեություն

Բանավոր հաշվարկ.խնդիրներ լուցկիներով

  1. 217մետր երկարություն ունեցող գնացքը բաղկացած է  7 մարդատար և 20 բեռնատար վագոններից: Մարդատար վագոնը 4 մ ետրով երկար է բեռնատար վագոնից: Որքա՞ն  է մարդատար վագոնի երկարությունը:
  2. Ճանճն ունի 6 ոտք, իսկ սարդը՝ 8: 2 ճանճը և 3 սարդը ունեն նույնքան ոտք, որքան 10 թռչունը և
    1) 2 կատուն 2) 3 կատուն 3) 4 կատուն 4) 6 կատուն:
  3. Քանի՞ քառանիշ թիվ կարող ես կազմել 1,2,3,4 թվանշաններով,(առանց կրկնության) որ 1 թվանշանը  միշտ լինի  2-ից աջ:
    1. Ժամը քանի՞սն է ցույց տալիս նկարում պատկերված ժամացույցը:
    2. Նկարագրեք րոպեների և ժամերի սլաքների դիրքը, եթե այն ցույց է տալիս ժամը 8:25:
    3. Նկարագրեք րոպեների և ժամերի սլաքների դիրքը, եթե այն ցույց է տալիս ժամը 18:35:
    4. Ժամերի սլաքը գտնվում է 3-ի և 4-ի միջև, իսկ րոպեների սլաքը ցույց է տալիս 8-ը: Ժամը քանի՞սն է:
    5. Ժամը 14:40 –ին ժամերի սլաքը ո՞ր թվին է ամենամոտիկը:
    6. Ժամը 20:52 է: Երեսուն րոպե հետո րոպեների սլաքը ո՞ր թվին ամենամոտը կլինի:
    7. Ժամը 19:43 է: Ժամը քանի՞սը կլինի 50 րոպե հետո:
    8. Ժամը 17:27 է: Ութսունվեց րոպե հետո րոպեների սլաքը ո՞ր թվին ամենամոտը կլինի:
    9. Ուղիղ գծով ժամացույցի թվատախտակը երկու մասի բաժանիր այնպես, որ յուրաքանչյուր մասում եղած թվերի գումարը իրար հավասար լինեն:


    1. Ուղիղ գծով ժամացույցի թվատախտակը երկու մասի բաժանիր այնպես, որ մասերից մեկում եղած թվերի գումարը երկու անգամ մեծ լինի մյուսում եղած թվերի գումարից: