Posted in Ուսումնական նախագծեր

Լողացող թվեր

Ամառային ճամբար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում մայիսի 31-ից գործում է արտակարգ ամառային ճամբարը:   Այսօր ճամբարականների օգնությամբ կներկայացնենք լողափնյա մաթեմատիկական խաղեր։

Խաղի նկարագրությունը․

Ճամբարականները լսում են զույգ և կենտ թվեր։ Եթե թվերը զույգ են, ապա պետք է սուզվել ջրի հատակը, իսկ եթե կենտ են պետք է մնալ ջրի երեսին։

Այնուհետև, երբ խաղի ընթացքը ավելի հասկանալի է լինում շարունակում ենք ավելի բարդ մաթեմատիկական առաջադրանքներով։

Ճամբարականները լսում են մաթեմատիկական փոքրիկ թվաբանական գործողություններ և ըստ գործողության արդյունքի լողավազանում կա՛մ սուզվում են ջրի հատակը, կա՛մ մնում ջրի երեսին։ Խաղի ընթացքը իրականացնում ենք հետևյալ քայլերով․

  • Հանձնարարվում է երկու և ավելի թվերի գումարում, հանում բազմապատկում կամ բաժանում
  • Եթե գործողության արդյունքը զույգ թիվ է, ապա պետք է սուզվել ջրի հատակը և դուրս չգալ մինչև հաջորդ արդյունքը գտնելը
  • Եթե գործողության արդյունքը կենտ թիվ է, ապա պետք է մնալ ջրի երեսին։
  • Այն մասնակիցը, ով սխալ է պատասխանում դուրս է գալիս լողավազանից
  • Հաղթում է այն մասնակիցը, ով վերջում մնում է լողավազանումԱմփոփումը՝ տեսանյութի և նկարների տեսքով բլոգում:

    Ամփոփումը՝ տեսանյութով :

    Բնութագրությունը հասանալի չէ