Posted in Ուսումնական նախագծեր

Բակային խաղ-մրցույթ

1. Բակային մաթեմատիկական խաղեր

Առաջարկում ենք  բակային  երեք  խաղ, ստորև նշված  խաղերից  յուրաքանչյուրում  մասնակիցներից  միշտ մեկը ճանաչվում է  հաղթող:  Կարո՞ղ եք նախապես  որոշել,  թե տրված խաղում  ո՞վ  առաջինը կհաղթի, եթե մասանկիցները  խաղում  են խաղի կանոններին համապատասխան: Ինչպե՞ս խաղալ, որ  դուք լինեք միշտ հաղթող, մտածեք հաղթողի ճիշտ քայլերի  ռազմավարության մասին:

Խաղ 1.

Ունենք քարերից կազմված երկու կույտ։ Երկու խաղացող հերթականությամբ կատարում են   հետևյալ քայլերը՝ վերցնում է կույտերից մեկը, իսկ երկրորդը կիսում է երկու մասի։ Եթե խաղացողն իր քայլի ժամանակ չի կարողանում բանաժել կույտը (քանի որ այնտեղ մնացել է միայն մեկ քար), ապա այդ մասնակիցը պարտվում է։

Խաղ 2

Հողի մեջ խրում  են մի քանի սյուն։  Ըստ հերթականության խաղացողները նախորդ սյունը կապում են հաջորդ  սյանը որևէ լարով կամ ամուր թելով:  Հաղթող է համարվում այն խաղացողը, որի քայլից հետո ստացվում է  լարերով պատրաստված   փակ բեկյալ:  Նշենք, որ խաղի ընթացքում  արդեն կապված   սյունը  չի կարելի  կապել երկրորդ անգամ:

Խաղ 3

Երկու խաղացողներ հերթականությամբ պոկում են երիցուկի թերթիկներ։ Յուրաքանչյուր մասնակից իր խաղի ժամանակ երիցուկից կարող է   պոկել մեկ կամ երկու կպած հարևան թերթիկներ։ Հաղթող է  համարվում այն մասնակիցը, ով  պոկում  վերջին թերթիկը: Բակում այս խաղը  կարելի է խաղալ նաև քարերով կամ տերևներով՝  վերցնելով մի քանի քարից կամ տերևից   կազմված համապատասխան  կույտեր:

Նյութի աղբյուրը  հղումով:

Ամփոփումը՝ ֆոտոշարքով.

Շարունակել կարդալ “Բակային խաղ-մրցույթ”