Posted in Ուսումնական նախագծեր

Կանաչ մայիս ․ այգեգործություն+մաթեմատիկա

Մասնակիցներ՝ հարավային դպրոցի մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ և Լենա Ղազարյանի  բույսերի խնամքի ընտրությամբ գործունեության  խումբ

Վայր՝ Հարավային  դպրոցի ներքին բակ

Ժամկետը՝ հունիսի 7 — 11

Նպատակը՝

  • Սովորողները հարավային դպրոցի  ներքին բակում կցանեն արևածաղկի և եգիպտացորենի սերմեր:
  • Սովորողների մեջ սերմանել սեր ու հոգատարություն իրենց շրջապատող միջավայրի նկատմամբ։
  • Սովորողները կարևորեն ապրել և ապրեցնելու կարևորությունը։
  • Սովորողների մեջ սերմանել նորը ստեղծելու ձգտում։
  • Սովորողների կողմից նոր, ինչպես նաև հետաքրքիր խնդիրների կազմում ու լուծում։
  • Սովորողների մեջ զարգացնել թիմային աշխատանքի հմտություններ, ինչպես նաև աշխատասիրություն։
  • չափումների միջոցով կպարզեն անհրաժեշտ ուղղանկյունաձև հողատարածքի լայնությունը, երկարությունը և կհաշվել մակերեսը։Արդյոնքները ֆոտոշարքի  և ֆիլմի տեսքով  կամփոփվեն բլոգներում: