- Շունը, 1 կմ 200մ հեռավորության վրա տեսնելով նապաստակին, սկսեց հետապնդել նրան: Գտնել, թե որքա՞ն ժամանակ անց շունը կհասնի նապաստակին, եթե հայտնի է, որ շունը մեկ վայրկյանում անցնում է 10մ ճանապարհ, իսկ նապաստակը՝ 6մ:
- Շախմատի խմբակում կա 11 տղա և 5 աղջիկ: Ամեն ամիս խմբակին միանում է 1 տղա և 3 աղջիկ: Քանի՞ ամիս անց խմբակում տղաների և աղջիկների քանակը կհավասարվի:
- Կատարի՛ր գործողությունները՝
ա)( 894 — 633) · (972 — 69)բ) (800 — 445) · (59 – 46)
գ) (2564 — 1457) · (145 — 25) - ա) Հինգ 5-ով ստանալ 31:
բ) Հինգ 3-ով ստանալ 37:գ) Վեց 9-ի շնորհիվ ստանալ 100: - Առաջին 50 զույգ թվերի գումարը որքանո՞վ է մեծ առաջին 50 կենտ թվերի գումարից։
- Աստղանիշի փոխարեն տեղադրի՛ր համեմատման ճիշտ նշանը.
ա) (51 – 31) ·2 – 30 * 105 : 3 – 2 · (17 – 3 ) + 5բ) 68 : 2 + (13 – 3) · 2 * (25 + 3) : 4 + 7 · 7 – 2գ) 3 · (18 – 9 ) + 6 · 7 * 24 : 3 : 2 + 91
- Առաջին ձկնորսական նավը ծովում էր հինգ օր և տասը ժամ, իսկ երկրորդը՝ չորս օր և տասնյոթ ժամ: Քանի՞ ժամով էր քիչ ծովում գտնվում երկրորդ նավը, քան առաջինը:
- Տեղադրելով թվաբանական գործողությունների նշաններ, ստացիր՝
1234567893=2013 - Դասարանի աշակերտները կանգնած էին շարքով, ամեն շարքում երկու աշակերտ: Աշակերտներից մեկն իր առջև հաշվեց 7 շարք, իսկ շրջվելով իր հետևում հաշվեց 4 շարք: Քանի՞ աշակերտ կա դասարանում:
- Կա 10 բադ:Դրանցից 5-ը ձու է ածում ամեն օր, մնացած 5-ը՝ օրումեջ:Քանի՞ ձու կածի այդ 10 բադը 10 օրում:
- Հայրը և որդին միասին 38 տարեկան են: Որդին և պապիկը՝ 64, հայրը և պապիկը ՝84: Յուրաքանչյուրը քանի տարեկան են:
- Ուղղանկյան մի մասը թաքնված է վարագույրի հետևում: Ի՞նչ տեսք ունի թաքնված մասը:ա ) եռանկյուն բ) քառակուսիգ) վեցանկյունդ) շրջան
ե) ուղղանկյուն