Posted in 4-րդ դասարան

Գիտելիքների ստուգման թեստ 1

1․ Ո՞րն է 52306 թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով։

1) 5000+200+30+6
2) 50000+200+30+6
3) 50000+2000+30+6
4) 50000+2000+300+6
2. Նշվածներից ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։
1) 100
2) 300
3) 1000
4) 3
3. Երեք թվերի գումարը 660 է։ Դրանցից երկուսի գումարը նույնպես 660 է։ Ո՞րն է երրորդ թիվը։
1) 220
2) 0
3) 330
4) 1
4. Բերվածներից ո՞րն է ճիշտ։ Աստղանիշներով ծածկագրված են թվանշաններ։
1) 704*6<70399
2)***>***8
3) ***1>7**
4) 2*654<1*654
5. Ո՞ր շարքի բոլոր թվերն են 24-ի բաժանարարներ։
1) 1, 2, 4, 7, 12, 24
2) 2, 3, 4, 12, 24
3) 1, 6, 8, 10, 12, 24
4) 24, 48, 72, 96
6. Այգում կա 45 ծառ։ Դրանց 3/5 մասը ծիրանենի, իսկ մնացածը՝ դեղձենի։ Քանի՞ դեղձենի կա այգում։
1) 27
2) 9
3) 18
4) 15
7․ Հաշվի՛ր 6մ5սմ-25սմ արտահայտության արժեքը։
1) 6մ20սմ
2) 45սմ
3) 5մ80սմ
4) 4մ
8․ Գտի՛ր անհայտ բաղադրիչը․ *-220=110
1) 330
2) 110
3) 2
4) 24200
9․ Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից մեկը մեծացնենք 50-ով, իսկ մյուսը փոքրացնենք 30-ով։
1) կփոքրանա 20 անգամ
2) կմեծանա 20 անգամ
3) կմեծանա 20-ով
4) կփոքրանա 20-ով

10․ 230000մ-ն արտահայտի՛ր կիլոմետրերով։
1) 230 կմ
2) 23կմ
3) 2300կմ
4) 23000կմ
11․ Հաշվի՛ր քառակուսու մակերեսը՝ իմանալով, որ նրա պարագիծը հավասար է 40սմ կողմերով հավասարակողմ եռանկյուն պարագծին։

12․ Աննայի մտապահած թվի և 125-ի տարբերությունը 8 անգամ մեծ է 40-ից։ Ո՞ր թիվն է մտապահել Աննան։

13․ Դի՛ր փակագծերն այնպես, որ ստանաս ճիշտ հավասարություն։ 55×55-55:55+55:11=5

14. Հաշվի՛ր 3248։8-(8×220-7×220) արտահայտության արժեքը։

15․ Հայկը 12 տարեկան է։ Հայրիկը նրանից մեծ է 3 անգամ։ 7 տարի հետո հայրիկը քանի՞ տարով մեծ կլինի Հայկից։

16․ Ավտոմեքենան գյուղից քաղաք ճանապարհն անցավ 6 ժամում 50կմ/ժ արագությամբ։ Որքա՞ն ժամանակում նա կանցներ այդ ճանապարհը, եթե շարժվեր 10կմ/ժ-ով մեծ արագությամբ։

17․ 220 տեղանոց դահլիճում ներկայացման ժամանակ զբաղեցված տեղերը 120-ով ավելի էին ազատ տեղերից։ Հաշվի՛ր թատրոնի մուտքի տոմսի արժեքը՝ իմանալով, որ այդ օրվա վաճառված տոմսերի ընդհանուր գումարը կազմել է 340000դրամ։