Posted in Ծրագիր 2021-2022թթ.

2021-2022 թթ. ուս. տարվա «Մաթեմատիկա» առարկայի 4-5-րդ դասարանների ծրագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ուսումնական ծրագիր 4-5-րդ դասարաններ

 4-5-րդ դասարաններ
Մաթեմատիկա առարկայի ուսումնական ծրագիր

Մաթեմատիկա առարկայի ուսուցման նպատակներն են.

    •  մաթեմատիկական այնպիսի գիտելիքների ու կարողությունների
      ձևավորում, ինչն անհարաժեշտ է գործնական կիրառությունների, հարակից առարկաների ուսումնասիրման և կրթության շարունակականության համար
    • գործնական կարողություններ, գործնական իրադրություններում գիտելիքները կիրառելու կարողություններ
    •  վերլուծական, տրամաբանական և ալգորիթմական մտածողության,
      ինտուիցիայի, տարածական պատկերացումների ձևավորում ու
      զարգացում
    • մաթեմատիկայի, որպես գիտության ու տեխնիկայի ունիվերսալ լեզվի,
      երևույթների ու պրոցեսների մոդելավորման միջոցի մասին
      պատկերացումների ձևավորում
    •  ստեղծագործական կարողություններ, թվաբանական  գիտելիքների և մեթոդների, դրանք գործնական իրադրություններում  կիրառելու կարողությունների ձևավորում ու զարգացում
    •  թվաբանական գործողություններ կատարելու բանավոր և գրավոր
      հմտությունների ձևավորում
    • դիտարկելու, կռահելու, եզրակացություններ անելու կարողությունների
      ձևավորում
    •  որոշումներ կայացնելու, սեփական և ուրիշների դատողություններին
      քննադատաբար վերաբերվելու, խմբում աշխատելու կարողությունների
      ձևավորում
    •  ուշադրության, հիշողության, աշխատասիրության,
      հանդուրժողականության, նպատակասլացության, համբերության
      զարգացում
    • սեփական ուժերի նկատմամբ վստահության սերմանում
    • ինքնուրույն աշխատելու, համաձայնության գալու մշակույթի ձևավորում
    • խմբում աշխատելու կարողություններ, համագործակցային կարողություններ,
  • սովորողների որոնողական և հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ

 Մաթեմատիկա առարկայի ուսուցման  հիմնական խնդիրներն են.

  •  զարգացնել բնական թվերի հետ թվաբանական գործողություններ կատարելու, դրանց հատկությունները կիրառելու ունակություններ
  • խորացնել գիտելիքները բաժանարարի, բազմապատիկի, մեծությունների մասին
  •  գաղափար տալ ամբողջի, մասի, կոտորակի մասին
  • ընդլայնել պատկերացումները երկրաչափական պատկերների մասին
  • գաղափար տալ ուղղի, հատվածի,  ճառագայթի   մասին
  • համակարգել և զարգացնել սովորողների նախորդ դասարաններում ձեռք բերած  գիտելիքները բնական թվերի, նրանց հատկությունների վերաբերյալ, ձևավորել սովորական կոտորակի ներմուծման անհրաժեշտության գաղափարը
  • արմատավորել սովորական կոտորակի, նրա հատկությունների, կոտորակների հետ գործողությունների և դրանց հատկությունների վերաբերյալ գիտելիքներ և կարողություններ
  •  ձևավորել գիտելիքներ և կարողություններ խառը թվերի, նրանց հետ թվաբանական գործողությունների վերաբերյալ
  • խորացնել և զարգացնել մեծությունների, դրանց  չափման և դրանց հետ գործողություններ կատարելու, կիրառելու վերաբերյալ գիտելիքներն ու կարողությունները
  • ձևավորել թվային ճառագայթի վերաբերյալ նախնական գիտելիքներ և կարողություններ
    ձևավորել և զարգացնել կիրառական խնդիրներ լուծելու կարողություններ

Ուսումնական միջավայրը.

  •  Սովորողի և դասավանդողի  անհատական  համակարգիչ (նեթբուք կամ նոթբուք):

Համացանցում ուսուցման միջավայրը.

Դասընթացի  կազմակերպումը.

Դասերը կազմակերպվում են ըստ ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակի (շաբաթական չորս ժամ), մաթեմատիկա լաբորատորիայի սահմանած օրացույցի, կրթահամալիրյան օրացույցի: Սովորողն իր ընտրությամբ կարող է ընտրել ուսուցման հեռավար, առցանց, համակցված ուսուցման տարբերակներ:
Յուրաքանչյուր դասարանում սովորողների թիվը՝ 25-30 է, այդ թվում` հատուկ կրթությամբ սովորողներ: Ուսուցումը իրականացման ձև՝   նախագծային: Սովորողները յուրաքանչյուր թեմայի ուսուցման սկզբում ստանում են նախագծի փաթեթը, տանը, դպրոցում  կազմակերպում նախագծի կատարման աշխատանքները դասավանդողի ուղղորդմամբ, իսկ թեմայի ավարտին դասավանդողին է ներկայացնում նախագծի արդյունքները, այնուհետև հրապարակում է աշխատանքը իր բլոգում՝ համապատասխան բաժնում: Սովորողները նախագծերի իրականացման ժամանակ համացանցից, էլեկտրոնային գրքերից և այլ տեղեկատվական ռեսուրսներից ինքնուրույն փնտրում և մշակում են անհրաժեշտ ինֆորմացիան, կատարում աշխատանքները: Բացի այդ, նախագծերի արդյունքների ներկայացման համար սովորողները կրկին ինքնուրույն են ընտրում ներկայացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագիրը,  սովորողը կարող է  առաջարկել իր գտած ծրագիրը, անհրաժեշտության դեպքում կազմակերպել նաև տվյալ ծրագրի ուսուցանումը մյուս սովորողների համար, տարվում են   սովորող-սովորոցնեող աշխատանքներ: 

Գնահատումը.


Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է 10 միավորանոց համակարգով: Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է փոխել գնահատականը: Մաթեմատիկա դասընթացի առարկայական ծրագրով նախատեսված թեմաների ուսուցումն ու յուրացումը կազմակերպվում է դասարանում և յուրաքանչյուր դասաժամի ընթացքում սովորողը հնարավորություն ունի առաջարկվող առաջադրանքներից հավաքել միավորներ, որոնք վերջում վերածվում են գնահատականի: Սովորողը դասապրոցեսի ընթացքում ստանում է միավորներ, ընդ որում և՛ բանավոր հարցումից, և՛ հանձնարարված նախագծային աշխատանքից:  Յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունի խորացնել իր գիտելիքները մաթեմատիկայից՝  իր ցանկությամբ ընտրելով լրացուցիչ հանձնարարությունների փաթեթ, որի առաջադրանքները նա կատարում է տանը: Տանը կատարվող աշխատանքի համար սովորողը չի գնահատվում (թվանշանով չի գնահատվում ), սովորողն իր  կատարած աշխատանքը ուղարկում է դասավանդողի էլեկտրոնային հասցեին, դասավանդողը ստուգում է այն, իսկ աշխատանքի քննարկումը կատարվում է թե՛ առցանց, և թե՛ նախապես նշանակված խորհրդատվության ժամերին: Սովորողը անբավարար գնահատական է ստանում, եթե չի կատարում նախագծային աշխատանքները և մինչև կիսամյակի ավարտը հնարավորություն ունի շտկելու այն: Առավելագույն 10 միավոր սովորողը ստանում է, եթե մասնակցում է նաև հետազոտական աշխատանքների, մաթեմատիկական ստուգատեսների, մրցույթների և արժանանում մրցանակի: Սովորողի ուսումնակն շրջանի գնահատականը ձևավորվում է ըստ կատարած աշխատանքի որակական հատկանիշների, իսկ տարեկան աամփոփ գնահատականը նշանակվում է հաշվի առնելով ուսումնական չորս շրջանները:

Բովանդակություն

4-րդ դասարան

Միանիշ ու  բազմանիշ թվեր։  Թվի բնութագրումը
Համակարգչայի ծրագիր՝ Microsoft word, paint

  • Թվի ծագումը
  • Բազմանիշ  թվերի դիրքային գրառման դասերը և կարգերը
  • Կարգային միավորներ
  • Թվերի ներկայացումը կարգային միավորների գումարի տեսքով
  • Թվերի դիրքային գրությունը
  • Թվերի ընթերցումը
  • Թվերի կցագրումը
  • Թվերի համեմատումը
  • Թվերի դասավորումը  նվազման և աճման կարգով
  • Տեքստային բնույթի հետաքրքրաշարժ խնդիրներ
  • Բանավոր հաշվարկ
  • Ամենամսյա ֆլեշմոբի խնդիրների քննարկում

Թվաբանական  գործողություններ
Համակարգչային ծչագիր — Microsoft word, paint, excel

  • Բազմանիշ թվերի հետ գործողությունները՝  գումարում, հանում, բազմապատկում և բաժանում
  • Գումարման ստուգումը հանումով
  • Հանման ստուգումը գումարով
  • Բազմանիշ թվի բազմապատկումը երկնիշ և եռանիշ թվերով
  • Բաժանում երկնիշ և եռանիշ  թվերի վրա
  • Բաժանման ստուգումը բազմապատկումով
  • Մնացորդով բաժանում
  • Մնացորդով բաժանում ու արդյունքի ստուգում
  • Խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ
  • Հայտնի գումարելիի և գումարի միջոցով  անհայտ գումարելիի որոշում
  • Նվազելիի և տարբերության միջոցով հանելիի որոշում
  • Տարբերության և հանելիի միջոցով նվազելիի որոշում
  • Արտադրյալի և արտադրիչի միջոցով անհայտ արտադրիչի որոշելը
  • Բաժանելիի և քանորդի միջոցով անհայտ բաժանարարի որոշելը
  • Բաժանարարի և քանորդի միջոցով անհայտ բաժանելիի որոշելը
  • Տեքստային բնույթի հետաքրքրաշարժ խնդիրներ, որտեղ կկիրառվեն թվաբանական գործողությունների  հատկությունները
  • Բանավոր հաշվելու եղանակներ
  • Գործողությունների կատարման կարգը արտահայտության արժեքը հաշվելիս
  • Միևնույն   կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ
  •  Տարբեր կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ
  • Փակագծեր պարունակող արտահայտություններ 
  • Գումարման տեղափոխական հատկությունը
  • Բազմապատկման տեղափոխական  հատկությունը
  • Գումարման  և բազմապատկման  զուգորդական   հատկությունները
  • Գումարման   զուգորդական   հատկությունը
  • Բազմապատկման  զուգորդական   հատկությունը
  • Գումարման հատկությունների համատեղ կիրառումը
  • Բազմապատկման հատկությունների համատեղ կիրառումը
  • Ամենամսյա ֆլեշմոբի խնդիրների քննարկում (երկրորդ, երրորդ մակարդակներ)

Պատիկ և բաժանարար
Համակարգչային ծչագիր — Microsoft word, paint, excel

  • 10-ի, 100-ի, 1000-ի բաժանելիության հայտանիշները
  • 5-ի բաժանելիության հայտանիշը
  • Զույգ և կենտ թվեր
  • 2-ի բաժանելիության հայտանիշը


Սովորական կոտորակներ
Համակարգչային ծչագիր — Microsoft word,  formula գործիքի ծանոթություն, կիրառում

  • Թվի մասը գտնելը
  • Թվի գտնելը, երբ հայտնի է նրա մասը
  • Մասերի համեմատումը
  • Կոտորակ, համարիչ, հայտարար
  • Կանոնավոր  և անկանոն կոտորակներ
  • Հավասար  հայտարար   ունեցող   կոտորակների  համեմատումը
  • Հավասար  համարիչ  ունեցող   կոտորակների  համեմատումը
  • Կանոնավոր և անկանոն կոտորակների համեմատումը
  • Կոտորակների վերաբերյալ պարզ տեքստային խնդիրներ՝ թվի մասը և թիվը նրա մասի միջոցով գտնելու վերաբերյալ
  • Գործնական աշխատանքներ
  • Ամենամասյա ֆլեշմոբի խնդիրների քննարկում (երկրորդ, երրորդ մակարդակներ)
  • Ինտերակտիվ մոդելներ
    Կոտորակներ ներածություն
    Կոտորակների գաղափարը
    Կոտորակներ հավասարություն

Մեծություններ

Համակարգչայի ծրագրերը՝ Geogebra, paint

  • Ուղիղ, հատված ու ճառագայթ
  • Բեկյալ, բեկյալի գծի երկարություն
  • Քառակուսի
  • Քառակուսու պարագծի և մակերեսի հաշվումը
  • Ուղղանկյուն
  • Ուղղանկյան պարագծի և մակերեսի հաշվումը
  • Խնդիրներ մակերեսի և պարագծի վերաբերյալ
  • Գործնական չափումներ
  • Ամենամասյա ֆլեշմոբի խնդիրների քննարկում (երկրորդ, երրորդ մակարդակներ)
  • Ինտերակտիվ մոդելներ
    Մակերեսի հաշվումը
  • Չափման միավորների արտահայտումը մեկը մյուսով
  • Չափման միավորների համեմատումը
  • Թվաբանական գործողություններ չափման միավորներով
  • Նույն զանգվածի արտահայտումը տարբեր միավորներով
  • Նույն հեռավորության արտահայտումը տարբեր միավորներով
  • Ժամանակ–արագություն–ճանապարհ փոխկապակցվածությունը
  •  Ժամանակի չափման միավրոները
  • Զանգվածի չափման միավորները
  •  Խնդիրների լուծում։
  • Խնդիրներ հեռավորություն  հաշվելու  վերաբերյալ
  • Ամենամսյա ֆլեշմոբի խնդիրների քննարկում

5-րդ   դասարան

1  Բնական թվեր և զրո
Համակարգչային ծրագիր — Microsoft word, paint, excel

    • Թվանշաններ և դրանց միջոցով թվի գրառումը
    • Կարգեր, կարգային միավորներ
    • Թվի ներկայացումը կարգային միավորների գումարի տեսքով
    • Թվերի ընթերցումը
    • Հաշիվ և թիվ: Բնական թվեր
    • Բնական թվերի համեմատումը նրանց գրառման հիման վրա
    • Հաշվարկային խնդիրներ(խնդիրներ թվային կախվածության վերաբերյալ)
    • Տեքստային բնույթի հետաքրքրաշարժ խնդիրներ
  • Թեմայի ամփոփում ինքնաստուգման թեստի  կամ մաթեմատիկական խաչբառի միջոցով։

2 Գործողություններ  բնական թվերով
Համակարգչային ծրագիր — Microsoft word, paint, excel

  • Բնական թվերի գումարումը
  • Գումարման տեղափոխական օրենքը
  • Գումարման զուգորդական օրենքը
  • Բնական թվերի բազմապատկումը
  • Բազմապատկման տեղափոխական օրենքը
  • Բազմապատկման զուգորդական օրենքը
  • Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ
  • Բնական թվերի գումարման հաշվեկանոնը և նրա բացատրությունը
  • Բնական թվերի հանումը
  • Հանման հաշվեկանոնը և նրա բացատրությունը
  • Բնական թվերի բազմապատկումը
  • Կարգային միավորների բազմապատկումը
  • Բազմապատկման  հաշվեկանոնը և նրա բացատրությունը
  • Բնական թվերի բաժանումը, բաժանման հաշվեկանոնը և նրա բացատրությունը
  • Մնացորդով բաժանում
  • Բաժանման հատկությունները
  • Թեմայի ամփոփում ինքնաստուգման  թեստի  կամ մաթեմատիկական խաչբառի միջոցով։

3  Մեծությունների  չափում։  Երկրաչափության  տարրեր
Համակարգչային ծրագիր — Microsoft word, paint, Geogebra

  • Հատված և նրա երկարությունը
  • Ճառագայթ, ուղիղ և հարթություն, սանդղակներ, կոորդինատային ճառագայթ
  • Շրջանագիծ, շրջան
  • Անկյուններ և նրանց չափումը
  • Բեկյալ գծեր և բազմանկյուններ
  • Ուղղանկյան  մակերեսը
  • Ուղղանկյունանիստ, ծավալ, ուղղանկյունանիստի ծավալը
  • Ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը
  • Գործնական չափումներ
  • Թեմայի ամփոփում   ինքնաստուգման թեստի  կամ մաթեմատիկական խաչբառի միջոցով։

4Բնական թվերի  բաժանելիությունը
Համակարգչային ծրագիր — Microsoft word, paint, excel

  • Բնական թվի բաժանարարներն և  բազմապատիկները
  •  Բաժանելիության հայտանիշներ, թվերի  բաժանելիությունը 10-ի, 5-ի, 2-ի, 3-ի, 9-ի,4-ի:
  • Ամենամեծ ընդհանուր բաժանարար
  • Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ
  • Պարզ և բաղադրյալ թվեր
  • Բաղադրյալ թվերի վերլուծումը պարզ արտադրիչների
  • Երկու թվերի  ընդհանուր բաժանարարը և ամենափոքր ընդհանուր բազմապատիկը գտնելը` թվերը պարզ արտադրիչների վերլուծելով
  • Թեմայի ամփոփում ինքնաստուգման թեստի  կամ մաթեմատիկական խաչբառի միջոցով։

5 Սովորական կոտորակներ

  • Մաս և ամբողջ
  • Բաժիններ, բաժինների գումար, սովորական կոտորակներ
  • Սովորական կոտորակի հիմնական հատկությունը և սովորական կոտորակների հավասարության պայմանը
  • Սովորական կոտորակների ընդհանուր հայտարար բերելը
  • Կոտորակների համեմատումը
  • Կոտորակների գումարում և հանում
  • Կոտորակների բազմապատկումը և բաժանումը
  • Փոխհակադարձ կոտորակներ
  • Թվաբանական օրենքները կոտորակների բազմապատկման համար
  • Տեղափոխական և զուգորդական օրենքները կոտորակների բազմապատկման համար
  • Գումարման և հանման նկատմամբ  բազմապատկման բաշխական օրենքը  կոտորակների համար
  • Ամենամսյա ֆլեշմոբի խնդիրերի քննարկում (երկրորդ մակարդակ)
  • Ինտերակտիվ մոդելներ՝

Կոտորակներ ներածություն

Կոտորակների գաղափարը
Կոտորակներ հավասարություն

 Խառը թվեր

  • Խառը թվեր
  • Խառը թվերի համեմատումը
  • Խառը թվերի գումարումը, հանումը
  • Խառը թվերի բաժանումը, բազմապատկումը
  • Մակերեսների ու ծավալների հաշվումը  խառը թվերով
  • Գործնական չափումներ
  • Խնդիրների քննարկում
  • Ամենամսյա ֆլեշմոբի խնդիրների լուծում (երկրորդ մակարդակ)
  • Ինտերակտիվ մոդելներ
    Կոտորակներ խառը թվեր

Թողնել մեկնաբանություն