Posted in Արևելյան դպրոց Ընտրությամբ գործունեություն, Ընտրությամբ գործունեություն

Ընտրությամբ գործունեություն 15.03.2022

1․Տարին  ամենաշատը  քանի՞  կիրակի օր կարող է ունենալ։

2․Ֆուտբոլային թիմի 11  խաղացողների միջին տարիքը  կազմում է 22։ Երբ խաղացողներից մեկին հեռացրին  դաշտից, մնացած խաղացողների միջին տարիքը դարձավ 21։ Քանի՞  տարեկան է հեռացված ֆուտբոլիստը։

3․ 27 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս   կարելի է   լծակավոր   կշեռքի  3 կշռումով    գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է մնացածներից։

4․ 3․Սենյակում կա 11 մարդ: Առաջին մարդն ասաց. <Սենյակում բոլորը ստախոս են>, իսկ երկրորդ մարդն ասաց. <Ինձնից անմիջապես առաջ խոսողը ճիշտ չի ասում>: Մնացած 9 հոգին կրկնեցին երկրորդի ասածը: Քանի՞ ճշտախոս կա սենյակում:

5)  467830057 թվից ջնջե՛ք հնարավորինս քիչ թվանշաններ այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի։

6) Վեց 9-ի և թվաբանական գործողությունների միջոցով ստացեք 100։

7)Հինգ 3-ով և թվաբանական գործողությունների միջոցով ստացեք 37:

8) Գտիր երկնիշ թվերի քանակը, որի տասնավորը մեծ է միավորից։

9)Գտեք այն երեք   իրար  հաջորդող  բնական  թվերը,  որոնց  գումարը լինի  363:

Թողնել մեկնաբանություն