Posted in Ուսումնական ճամփորդություն

Մեր օրը Էջմիածին քաղաքում

Նպատակը ՝ Նախագծի նպատակն է ուսումնասիրել Էջմիածին քաղաքի պատմությունը, թափառել Էջմիածինն քաղաքում, ծանոթանալ քաղաքի պատմամշակութային վայրերին, եկեղեցիներին, ծանոթանալ քաղաքի հուշարձանների, կոթողների հետ: Ծանոթանալ քաղաքի կենտրոնական հատվածին, ծանոթանալ Հայաստանի նախկին մայրաքաղաք Վաղարշապատի հետ:

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ ապրիլի 1-ին՝ ժամը՝ 11:00-16:30

Վարորդ՝ Արարատ Դալլաքյան, 22 տեղ

Պատասխանատու՝ Շամիրամ Պողոսյան, օգնական՝ Լենա Ղազարյան

Կանգառներ՝

  • Սուրբ Հռիփսիմե
  • Սուրբ Մարիանե խոնարհված եկեղեցի
  • Մայր աթոռ
  • Մայր աթոռի գանձարան-թանգարան

Համագործակցություն Էջմիածնի թիվ 104 դպրոցի հետ:

Ընթացք

  • Սովորողների հետ երթուղայինով գնալու ենք նշված երթուղով, իջնելու ենք Սուրբ Հռիփսիմե տաճարի մոտ: Տեղում սովորողներին ևս մեկ անգամ կծանոթացնեմ պատմամշակութային վայրի պատմության հետ:Էջմիածնի թիվ 104 դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողների խումբ: Խոսել և պայմանավորվել ենք դպրոցի տնօրեն Գրետա Ներսիսյանի հետ:
  • Քայլքով իջնելու ենք դեպի Սուրբ Մարիանե եկեղեցու ավերակներ, խոնարհված եկեղեցու մոտ կերգենք շարականներ: Մեզ կմիանան Էջմիածնի թիվ 104 դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողների խումբ: Խոսել և պայմանավորվել ենք դպրոցի տնօրեն Գրետա Ներսիսյանի հետ:
  • Քայլք դեպի Էջմիածնի մշակույթի տան բակ: Կոմիտասի արձանի մոտ կոմիտասյան պարերգերի կատարում:
  • Սովորողների հետ քայլքով կգնանք դեպի Մայր աթոռ:
  • Մայր աթոռում մեզ կդիմավորի Զաքարյա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Միասին կայցելենք Մայր աթոռի գանձարան-թանգարան:

    Ամփոփումը՝ տեսանյութով: