Posted in Ուսումնական նախագծեր, Ստուգատես

Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության ստուգատես

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  մայիսի 10-13

Մասնակիցներ՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոցների
1-5-րդ դասարանի մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբեր

Համակարգողներ՝ Գրետա Բակունց, Լուսինե Պետրոսյան Գ․

Նպատակը՝

Խմբերի հետ արված աշխատանքների ամփոփումն է, սովորողների ձեռքբերումների ներկայացումը՝

  • Համագործակցելու, խմբում աշխատելու կարողություններ (Իրար լսելու, իրարից սովորելու , իրար շարունակելու, իրար օգնելու)
  • Վերլուծական, քննադատական, արագ մտածելու, կողմնորոշվելու կարողությունների
  • Փորձի փոխանակում

Բովանդակությունը՝
Բանավոր համրանք
Ֆլեշմոբի խնդիրներ
Գլուխկոտրուկներ
Ռեբուսներ
Ռուբիկ կուբիկ
Խաղ լուցկու հատիկներով
Սեղանի խաղեր՝ մաթեմատիկա ամսագրից
Բանավոր մաթեմատիկական խաղեր

Կազմակերպումը՝

Կազմակերպվեն դպրոց-դպրոց/ դասարան-դասարան համագործակցային հանդիպումներ. առաջին-առաջին, երկրորդ-երկրորդ, երրորդ-երրորդ, 4-5-րդ։

Ընթացքը`

1-րդ դասարան
Վայրը՝ Արևելյան դպրոց
Օրը՝ 10․05․2022
ժամը՝ 11։55-12։40

2-րդ դասարան
Վայրը՝ Հարավային դպրոց
Օրը՝ 11․05․2022
ժամը՝ 11։55-12։40

3-րդ դասարան
Վայրը՝ Հյուսիսային դպրոց
Օրը՝ 12․05․2022
ժամը՝ 11։55-12։40

4-5-րդ դասարաններ
Վայրը՝ Արևմտյան դպրոց
Օրը՝ 13․05․2022
ժամը՝ 11։50-12։35

Արդյունքը՝

Արդյունքները կամփոփվեն կլոր-սեղաններով

Տեսաֆիլմի պատրաստում