Posted in Ուսումնական նախագծեր

Խնդիրներ հեռավորություն հաշվելու վերաբերյալ.նախագիծ

Վայր՝

  • Հարավային դպրոց-պարտեզ

Ժամկետը՝  մայիս

Մասնակիցներ՝ 

  • Հարավային դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ
  • Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ
  •  Ընտրությամբ գործունեության խումբ

Նպատակը՝

  • Սովորել լուծել մի շարք խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ
  • Որոնել և գտնել խնդիրների լուծման տարբերակներ
  • Գիտելիքների ամրապնդում

Ընթացքը

Նախագիծը կիրականացնենք մի քանի փուլով։

1 փուլ։ Սովորողների հետ կլուծենք խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ։ Կորոնենք և կգտնենք խնդիրի լուծման տարբերակներ։ Առցանց ընտանեկան դպրոցում գտնվող սովորողները իրենց ընտանիքի անդամների հետ կփորձեն լուծել խնդիրները։

2 փուլ։ Սովորողների հետ կկազմենք մաթեմատիկական խաղ, որում կներառվեն խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ։