Posted in Ուսումնական նախագծեր

Թվերի մեծ աշխարհում. 4-5րդ դասարաններ

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  ապրիլ- մայիս

Նպատակը՝

  • սովորողների որոնողական ու հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում
  • Թվեր  բազմության ավելի խորը ուսումնասիրություն
  • Թվերի պատմության ճանաչում
  • Սովորողները ուսումնասիրեն  թվերի ծագումը և նրանց զարգացման  պատմությունը

4-5-րդ դասարանի սովորողները կուսումնասիրեն՝  բնական և կոտորակային դրական թվերի ծագումը։ Կորոնեն ու կպարզեն, թե  երբ և ում կողմից են ստեղծվել՝

  • Թվանշանները
  • Բնական թվերը
  • Արաբական թվեր
  • Հռոմեական թվեր
  • Կոտորակային թվեր։

Սովորողները  կուսումնասիրեն և կբնութագրեն  միանիշ ու  բազմանիշ թվերը։ ԿԿատարեն նաև բազմանիշ թվերի հետ 4 թվաբանական  գործողություններ։

  • Թվի ծագումը
  • Բազմանիշ  թվերի դիրքային գրառման դասերը և կարգերը:
  • Կարգային միավորներ
  • Թվերի ներկայացումը կարգային միավորների գումարի տեսքով
  • Թվերի դիրքային գրությունը
  • Թվերի ընթերցումը
  • Զույգ և կենտ թվեր
  • Թվերի կցագրումը
  • Թվերի համեմատումը
  • Թվերի դասավորումը  նվազման և աճման կարգով
  • Բազմանիշ թվերի հետ գործողությունները՝  գումարում, հանում, բազմապատկում և բաժանում
  • Մնացորդով բաժանում
  • Թվային հաջորդականություններ
  • Թվի քանակի որոշումը կախված թվանշանների քանակից

                                                                                                                                                          Ընթացքը՝

  • Յուրաքանչյու սովորող պետք է ընտրի  թվերի մի բազմություն  և  ուսումնասիրի այդ թվերի ծագումը։ Պարզի, թե երբ և ում կողմից են ստեղծվել  այդ թվերը։
  • Սովորողները  միասին կքննարկեն իրենց հետազոտության արդյունքները։
  • Սովորողները  կուսումնասիրեն և կբնութագրեն  միանիշ ու  բազմանիշ թվերը։ 

Արդյունքը․

  • սովորողների որոնողական ու հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում
  • Թվեր  բազմության ավելի խորը ուսումնասիրություն
  • Թվերի պատմության ճանաչում
  • Սովորողները կուսումնասիրեն  թվերի ծագումը և նրանց զարգացման  պատմությունը և արդյունքները ֆոտոշարքի և ռադիոպատումի տեսքով կտեղադրեն իրենց բլոգներում։

Թողնել մեկնաբանություն