Posted in Մայիսյան Հավաք, Ուսումնական նախագծեր

Google ձևաթղթի միջոցով ֆլեշմոբների ստեղծում.սովորող-սովորեցնող նախագիծ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ 

Մայիսյան հավաքի շաբաթ

Իրականացման վայր՝ Հարավային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝    Հարավային դպրոց և միջին դպրոցի սովորողներ

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  •   Սովորողների մտածողության զարգացում, մտքի ճկունացում
  • Գուգլ հաշվի բացում, գուգլ դիսկով աշխատելու կարողությունների և հմտությունների ձևավորում
  • Գուգլ ձևաթղթի միջոցով(ֆորմայով) ֆլեշմոբների, թեստերի կազմում
  • Սովորողների կողմից նոր գիտելիքների ձեռք բերում
  • Սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում
  • Միմյանց լսելու կուլտուրայի ձևավորում
  • Ավագ ընկերոջից նորը սերտելու պատրաստակամություն
  • Սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամաբ

Նախագծի ընթացքը

  • Մայիսյան հավաքի շաբաթը լավ  ժամանակահատված է համագործակցային նախագծերի համար: Միջին դպրոց սովորողները կրտսեր սովորղներին  կսովորեցնեն, թե ինչպես բացել Գուգլ հաշիվ, գուգլ դիսկով աշխատելու կարողություննր, Գուգլ ձևաթղթի միջոցով(ֆորմայով) ֆլեշմոբների, թեստերի կազմում։

Արդյունքը՝

  • Ավագ և կրտսեր սովորողների միջև համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  • Սովորողների կողմից Գուգլ ձևաթղթի միջոցով(ֆորմայով) ֆլեշմոբների, թեստերի կազմում և հրապարակում բլոգներում։

Թողնել մեկնաբանություն